«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիան Թուրքիա չէ

30/10/2020

Հայ դատի հանձնախմբի Ֆրանսիայի գրասենյակի Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են Դիժոնում թուրք ազգայնականները, որոնց թվում կան նաև «Գորշ գայլեր» թուրքական խմբավորման անդամներ, ծածանում Թուրքիայի և Օսմանյան կայսրության դրոշներ, քայլում քաղաքի փողոցներով և հնչեցնում սպառնալիքներ:

Հանձնախումբը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը կոշտ պատասխան կտա տեղի ունեցածին:

«Ֆրանսիան Թուրքիա չէ: Վախը չպետք է հաղթի օրենքի գերակայությանը»,- ասված է տեսանյութին կից գրառման մեջ:

Փոխանցում է 1Lurer.am-ը: