Ռուսաստանը չի ենթարկվի ՄԻԵԴ-ի վճիռներին
12/06/2022
Ռուսաստանը չի ենթարկվի մարտի 15-ից հետո ընդունված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ համապատասխան օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ այդ օրենքի՝ ՄԻԵԴ-ի որոշումները, որոնք ընդունվել են 2022 թվականի մարտի 15-ից հետո, այսինքն՝ այն պահից, երբ Ռուսաստանի Դաշնությունը դիմում է ներկայացրել Եվրախորհրդից դուրս գալու մասին, չեն կատարվի։