«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել Սպիտակ տան ներկայիս ղեկավարին

12/12/2021

Դեկտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը բանակցություններ են վարել տեսակապի միջոցով, որոնք տեւել են երկու ժամ: Գերիշխող թեման էր Ուկրաինայի շուրջ իրավիճակը, ինչպես նաեւ առաջնորդները քննարկել են երկկողմանի հարաբերությունները, կիբերանվտանգությունն ու Իրանի միջուկային գործարքը:

ԱՄՆ նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել Սպիտակ տան ներկայիս ղեկավար դեմոկրատ Ջո Բայդենին, քանի որ վերջինս դեկտեմբերի 7-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով վարել է բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թրամփը շաբաթ ելույթ է ունեցել Ֆլորիդա նահանգում իր կողմնակիցների առջեւ, որոնք տեղադրել են այդ ելույթից հատվածներ Թվիթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես տեսել եմ նրան Պուտինի հետ մի քանի օր առաջ, եւ ես շատ տխրել եմ»,-նշել է Թրամփը՝ պատմելով իր զրուցակից լրագրող Բիլի Օ’Ռայլիին Բայդենի նկատմամբ իր վերաբերմունքի մասին: Ընդ որում՝ Թրամփն ասել է, որ չի ցանկանում խոսել Բայդենի ոչ կոմպետենտ լինելու մասին:

ԱՄՆ նախկին նախագահը չի պարզաբանել, թե հստակ ինչ նկատի ուներ Պուտին-Բայդեն հանդիպման մասին խոսելիս, քանի որ դեկտեմբերի 7-ին եթերում ցուցադրվել են միայն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների ողջույնի կադրերը: