«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի ՊՆ նախարարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

25/10/2023

Հոկտեմբերի 24-ին Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադաձել են երկու երկրների միջև առկա ռազմական համագործակցությանը, ինչպես նաև մտքեր փոխանակել սեպտեմբերի 19-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղում) վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման վերաբերյալ:

Նշենք, որ Գյուլերը Ադրբեջան էր այցելել հոկտեմբերի 23-ին՝ Բաքվում անկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը հետևելու, ինչպես նաև «Պատվավոր դիտորդի օրվան» նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Զորավարժությունը նվիրված է եղել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

https://www.ermenihaber.am/