Արևմուտքի խաղերի մաս ենք, թե այդքան միամիտ ենք. Աշոտ Ներսիսյան
Օրերես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարեց, որ Ուկրաինայում իրավիճակը վատթարանում է։ Սա նշանակում է, որ այլևս ՆԱՏՕ-ն և հավաքական Արևմուտքը չեն կարող նախկին թափով զինել Ուկրաիանային։ Միաժամանակ ավելի հաճախակի է դառնում Կրեմլից լրահոսն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ գնալ բանակցությունների, պահելով այն տարածքները, որոնք գրավել է Ուկրաինայից։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա 2025թ․ նրա բյուջեի փաթեթի մեջ չի ներառվել Ուկրաինային ֆինանսական օգնությունը, որը ընդհանուր առմամբ մյուս գործոնների հետ մեկտեղ կործանման դատապարտված և ողբերգական կերպար է դարձնում Զելենսկուն։ Ակնհայտ է արդեն, որ ԱՄՆ-ը և Արևմուտքը Ռուսաստանը քանդելու իրենց ցանկությունների մեջ, որոնք արտահայտվում էին ուկրաինական և կովկասյան ճակատում, ձախողվում է։ Մոտ ապագայում մենք կլսենք, որ Արևմուտքը և Ռուսատանն արդեն պայմանավորվածություն ձեռք կբերեն, թե Ուկլրաինայում ում ի՞նչ է մնում և Զելենսկին հաստատ կհանվի նոր ծրագրերից։ Բազմիցս շեշտել ենք, որ ռուսներն այս տարածաշրջանից հեռանալու նպատակ առհասարակ չունեն, հակառակ դեպքում նրանք իզուր են կռվում Ուկրաինայում։ Սա կարծես թե հասկացել է Ադրբեջանը, որը մեր կողմի հետ խաղաղության պայմանագրի գործընթաց է խաղում, բայց մեր կողմն Արևմուտքի համար մնացել է միակը, որի միջոցով ցանկանում է պահել իր ազդեցությունը արդեն ավելի շատ Ադրբեջանի վրա, քան թե հետամուտ է այստեղից ռուսներին հեռացնելուն։ Ռուսաստանը, ինչքան էլ քարոզչության մեջ դիտվի Թուրքիայի և Ադրբեջանի գործընկեր ընդդեմ մեզ, չի թողնի Ադրբեջանն այն աստիճանի քայլերի գնա, որը դեմ կլինի նրա շահերին և կթուլացնի իր դիրքերն այստեղ։ Վրաստանը, որը Սահակաշվիլու սխալ քաղաքականությամբ նպաստեց Վրաստանի կենսական նշանակության տարածքների ռուսների կողմից պոկելուն, վարում է ճկուն և չեզոք քաղաքականություն, չմիացավ ռուսների դեմ սանկցիաներին, Ալիևը Արևմուտքի օժանդակությամբ մեզնից պոկեց Արցախը և հիմա ռուսների հետ լավ հարաբերություններ է պահում։ Ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը մեզ չ են թողնելու հանգիստ, քանի որ նրանց նպատակը ողջ տարծաշրջանում հաստատվելն է։ Իսկ եթե չեն թողնելու, մեզ անհրաժեշտ է հավասարաչափ քաղաքականություն վարել երկուսի միջև։ Բայց ռուսները, որոնք հակաարևմտյան առանքցքի հետ միասին կարծես հաղթական են դուրս գալիս, մեր աչքից ընկել և նվաստացել են։ Մեզ առհասարակ խաբել են թե ռուսները, թե Արևմուտքը, բայց մեր արևմտյան թեքումը կարող է ողբերգական ավարտ ունենալ այն առումով, որ բացառելի չէ ռուսների կողմից հրահրվելն ադրբեջանական մի նոր հարձակման, որը իրենք կանգնեցնելով, այստեղ կթելադրեն այն, ինչն իրենց ցանկալի է, այն է՝ հսկել միջցամաքային ճանապարհների վրա և այստեղ ունենալ ռազմական ավելի լայն ներկայություն։ Սա շատ ցավալի միջամտություն կլինի, որից ամեն կերպ պետք է խուսափել, քանի որ Ադրբեջանի ճկուն դիվանագիտությունը կարող է հասնել նրան, որ ռուսները մի բան էլ տան նրան, հօգուտ իրենց կայսերապաշտական շահերի և Արևմուտքի այստեղից դուրս մղելուն։ Եվ ամենացավալին այն է, որ այդ դեպքում Արևմուտքն էլ մեզ ոչնչով չի օգնելու, քանի որ Ուկրաինայում փաստացի տանուլ տալուց հետո, հաստատ հաղթանակ չի տանի մեր տարածաշրջանում։ Հիմա դժվարանում ենք պնդել Արևմուտքի խաղերի մաս ենք, թե այդքան միամիտ ենք։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան․