«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցիների հետ բանակցությունները արդյունք չեն տվել

27/08/2021

Ադրբեջանցիների հետ բանակցություններ արդյունք չեն տվել։ Այս մասին ArmDaily. am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Նա նշեց, որ ադրբեջանցիները ոչ մի տրամաբանական բացատրություն կամ պատճառաբանություն չեն բերում ճանապարհի փակելու վերաբերյալ։ Փարսյանը նշեց նաև, որ ճանապարհը փակելու հետևանքով շուրջ 50 Իրանից եկած բեռնատար չի կարողանում շարունակել ճանապարհը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ճանապարհը փակելու հետևանքով մի շարք բնակավայրեր հայտնվել են շրջափակման մեջ։

Ինչ վերաբերում է Տաթևի ճանապարհին` Փարսյանը նշեց, որ այն այնքան էլ բարեկարգ ճանապարհ չէ։