«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետք է հարգել տարածքային ամբողջականությունը. Ջավադ Զարիֆը գրառում է արել

27/05/2021

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան և Հայաստան կատարած այցի վերաբերյալ գրառում է կատարել Թվիթերի իր էջում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական լարվածությանը: Նա մասնավորապես գրել է
«Ադրբեջանում և Հայաստանում անցկացվել են բուռն քննարկումներ երկկողմ հարաբերությունների և վերջին լարվածությունների թեմայով:
Իրանը մշտապես պնդում է, որ պետք է հարգել տարածքային ամբողջականությունը:
Մենք ողջունում ենք երկու կողմերի ղեկավարների՝ արժանապատիվ փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերելու պատրաստակամությունը:
Տարածաշրջանային համագործակցության հսկայական հնարավորություններ կան»,-գրառման մեջ նշել է Իրանի արտգործնախարարը: