«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենն Ուկրաինային օգնելու համար ԱՄՆ Կոնգրեսից կպահանջի 11,7 մլրդ դոլար արտակարգ ֆինանսավորում

03/09/2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 11,7 մլրդ արտակարգ ֆինանսավորում կպահանջի Ուկրաինային բյուջետային աջակցության ցուցաբերելու համար՝ ՛՛ռուսական ներխուժման դեմ իր պայքարում՛՛, հայտնել են Սպիտակ տնից:

Սպիտակ տան կառավարման եւ բյուջեի վարչության տնօրեն Շալանդա Յանգն այս առնչությամբ, մասնավորապես, հայտնել է. ՛՛Արտակարգ ֆինանսավորման հարցապնդումը կներառի նաեւ 2 մլրդ դոլար՝ ԱՄՆ ռուսական էներգակիրների մատակարարման հետ կապած խնդիրների լուծման, 22,4 մլրդ դոլար՝ COVID-19-ի դեմ պայքարի համար՝ աշնանը հիվանդության հնարավոր բռնկման շեմին՛՛: