«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կադիրովն առաջարկել է Զելենսկուն՝ ներողություն խնդրել Պուտինից

25/02/2022

10 հազար չեչեն զինծառայողներ պատրաստվում են Ուկրաինա մեկնել։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

"Պաշտոնապես հայտարարում եմ, որ ամենաթեժ կետերն Ուկրաինայում կզբաղեցնեն հենց չեչեն մարտիկները, մարտիկները, որոնք ծառայում են Ահմադ-Հաջի Կադիրովին։ Եթե դուք իսկապես ցանկանում եք հանդիպել մեզ հետ, ապա հրավիրում ենք հաճույքով հանդիպելու մեզ այնտեղ։ Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, որպեսզի ապահովենք չեչեն ժողովրդի անվտանգությունը",- չեչեն զինծառայողների հետ հանդիպմանը հայտարարել է Կադիրովը՝ առաջարկելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ներողություն խնդրել Գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։