«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԴԱՐՁՅԱԼ ԳՇ – Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան

27/02/2021

ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի հայտարարությունը, որին անդրադարձել ենք, ավելի է սրել ՀՀ ներքաղաքական վիճակը: Այդ հայտարարությունը վերլուծությունների է ենթարկվում տարբեր տեսանկյուններից, կախված այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքական նպատակադրումներ ունեն իշխող և ընդդիմադիր քաղաքական ուժերը, հիրավի հայրենասեր ուժերը: Ի հակադրում այն ուժերի կամ քաղաքագետների, որոնք գտնում են, որ դա քաղաքական հայտարարություն էր, որի իրավասությունը չուներ ԳՇ – ն, մյուսները գտնում են, որ ուներ, քանի որ ցանկացած կառույց իրավունք ունի հայտնելու իր դիրքորոշումը: Անհնար է համաձայնվել այս տեսակետի հետ, քանի որ ԳՇ – ն մեր անվտանգությունն ապահովող այն կառույցն է, որը կարող է խառնվել ոչ թե քաղաքան պրոցեսներին, այլ՝ իրականացնել հեղաշրջում, որը նշանակում է զորքը տեղաշարժել, գրավել  կառավարման հաստատությունները, ձերբալակություններ անել և հետո հանդես գալ հայտարարությամբ, կատարածի պատճառների և ծրագրած հետագա քայլերի մասին, եթե պետության վտանք է սպառնում::Անշուշտ, խորքային առումով սա նույնպես քաղաքական գործընթաց է: ՀՀ պարագայում ամեն ինչ այլ կերպ է տեղի ունենում և, մեր խորին համոզմամբ,  ներքին անմիաբանության և արտաքին ուժերից չափազանց կախյալությամբ պայմանավորված: ԳՇ հայտարարության սկիզբը վկայում էր այն մասին, որ դրա առիթը Տիրան Խաչատրյանի վարչապետի կողմից հեռացումն էր, որին գնալով շտապեց Փաշինյանը, և որը նաև վկայում է այն մասին, որ առհասարակ լրագրողների պրովոկացիոն հարցերից պետք է զգույշ լինեն հատկապես բարձրաստիճան զինվորականները, լրագրողներ, որոնք ոչ միշտ են առաջնորդվում ազնիվ և անկեղծ մղումներով: Հնարավոր է այս անձնավորությունը նույնիսկ չի էլ լսել Փաինյանի ասածն «Իսկանդերի» մասին և ծիծաղել է ոչ մասնագիտական հարցի առիթով, չխորանալով անգամ, թե դա ինչ լուրջ հետևանքներ կարող է ունենալ իր համար, անձի, որը կռվել է նաև առաջին արցախյան պատերազմի ժամանակ, իսկ Փաշինյանի ասածն այդ անիծյալ «Իսկանդերի» մասին ուներ ավելի շատ Սերժ Սարգսյանին հակադրվելու միտում, այսինք՝ քաղաքական էր նրա հիմքը և դրան այդքան արժեք չպետք է տրվեր հայ –ռուսական հարաբերությունների վատթարացման տեսանկյունից, քանի որ այդ հարաբերությունների համար դա չէր կարող որոշիշ լինել: Հետաքրքիր է. ԳՇ – ն նման հայտարարությամբ հանդես կգա՞ր, եթե աշխատանքից չազատվեր շտաբի պետի տեղակալը: Դժվար:  Թերևս դա կարող էր առիթ լինել: Հարկավ, ընդդիմադիրները, շատ կցանակնային, որ բանակը իրականացներ հեղաշրջում, բայց հաստատ այս դեպքում բացառվում էր  իշխանության հանձնումը նրանց, քանի որ ԳՇ-ն երկրորդ հայտարարությամբ ժխտեց  դրա այլ քաղաքական ուժից ուղորդված լինելու հանգամանքը: Այնուամենայնիվ, չնայած սոսկ քաղաքական հայտարարությամբ սահամանփակվելուն, Փաշինյանի կողմից այն  դիտարկվեց հեղաշրջման  փորձ, որին հետևեց ԳՇ պետին հեռացնելու հրամանը, որը բավական  բարդ կացության առաջ կանգնեցրեց ՀՀ նախագահին, որ միշտ երկու ձիու վրա է խաղում և տանում է մի քաղաքակականություն, որից չես հասկանում, թե ու՞մ կողմն է: Նա միշտ սպասում է դեպքերի զարգացմանը, հետո կողմնորոշվում, թե ում օգտին հայտարարություն անի: Թերևս արտաքին քաղաքականության մեջ նման դիրքորոշումը լրիվ արդարացի է, բայց ոչ ներքին: Այսինք, ներքին քաղաքականության մեջ, նա պետք է լինի համերաշխության «մերանը»: Ստեղծված իրավիճակում դա ձեռնտու է նաև Փաշինյանին, որովհետև նա ում – ում, գոնե ԳՇ - ի հետ չի ցանկանա սրել առճակատումը, եթե, իհարկե, դրսից նրան խորհուրդներ տվողներ չլինեն: ՀՀ նախագահը պետք է գնա նրան, որպեսզի հաշտեցնի Օ. Գասպարյանին և վարչապետին, որը դյուրին խնդիր չէ: Եթե դրան չհասնի, կդիմի ՍԴ՝ հարցն իրենից գցելու համար: Իսկ ԳՇ պետը հեշտորեն դժվար թե գնա հրաժարականի: Դա կարժեզրկի նրան: Ուրեմն, ո՞րն է լուծումը տվյալ իրավիճակում: Դժվար է այս հարցի պատասխանը ճշգրտորեն տալ: Ուզում ենք հավատալ, որ կհաշտվեն Փաշաինյանը և Գասպարյանը: Ընդհանուր եզրակացությունը հետևյալն է՝ ստեղծված իրավիճակը դրական ոչինչ չի բերելու ընդդմադիրներին, քանի որ եթե բանակը տեղից շարժվի էլ, իշխանությանը նրանց չի տրվելու: Հստակ է, որ այս դեպքում, որն արդեն իհարկե բացառում ենք, բանակը չի գնա հեղաշրջման հանուն ընդդիմադիրներին իշխանության բերելու: Սա ռուսներն էլ թույլ չեն տա: Բայց այստեղ կարևորում ենք մի քանի հանգամանքներ, որոնք  չմատնանշելով՝  լրիվ կհեռանանք անաչառությունից.

1.Փաշինյանի հրաժարականի պահանջը ավելի կտրուկ դարձավ նոյեմբերյան համաձայնության ստորագրումից անմիջապես հետո, երբ նրան սկսեցին որակել որպես դավաճան և այլն: Սպայակազմը այս բոլորով հանդերձ նրան չմեղադրեց դավաճանության մեջ և հիմնականում հաստատեց այն դիրքորոշումը, որ ստեղծված իրավիճակում ճիշտը պատերազմը կանգնեցնելն էր: Հեռացվեց Դավիթ Տոնոյանը, չնայած պատերազմում միշտ շեշտադրվող մեր պարտությանը, շատերի աստիճանները բարձրացվեցին և շատերն ստացան հերոսի կոչումներ: Հիմա հարց է առաջանում՝ պարտված գեներալիտետն ինչու՞ հրաժարական չտվեց: Ինպես ընդունված է, պարտված ղեկավարը պետք է հեռանա իր ամբողջ թիմով: Պետք է հեռանա նաև պարտված հրամանատարը, ավելին պետք է դատավարական գործընթացով անցնեն բոլոր հրամանատարները պատերազմը տանուլ տալու համար: Իհարկե, այն դեպքում, եթե պարտությունը չի հիմնավորվում թշնամու ուժերի գերակշռությամբ: Բայց մեզանում այս խնդիրն էլ այլ կերպ է դրվում՝ ըստ իշխանությունների՝ նախկինները դավաճանեցին, քանի որ նրանք այդ առիթով ուզում էին փոխել իշխանությունը կամ էլ՝ նախկինում ոչինչ չի արվել բանակի համար: Ըստ ընդդիմադիրների՝ Փաշինյանն ամեն ինչ արել է ծրագրված: Նա է ծախել հողերը: Այս առումով վեճերը գնում են՝  դատաքննություններից առաջ,այն դեպքում, երբ պետք է լռեինք նաև հանուն մեր պետականության հեղինակության և նշանակեինք արդար քննություն:

2.  Նախկին սպաները և պաշտոնյաները  լծակներ չունեն քննություն իրականացնելու համար: Նարնք հիմա հիմնականում միացած են ընդդիմադիրներին: Ուստի պաշտոնավորողների  և բարձրաստիճան զինվորականների հայտարարությանն անդրադառնանք. Եթե նրանք  համոզված էին, որ Փաշինյանի սխալ քաղաքականությամբ կամ դավաճանությամբ էր պայմանավորված պատերազմի նման ելքը, ապա՝ ինչու՞ դրա ավարտից հետո չգնացին հեղաշրջման: Նա գերագույն հրմանատարն է, իսկ իրենք գլխավոր հրամանատարները:  Եթե խոսքը գնում է հրաժարականի մասին, ապա պետք է այն տար ամբողջ հրամանատարական կազմը գերագույն հրամանատարի հետ, բայց բոլորն իրենց տեղում են: Ուրեմն ինչո՞վ պատճառաբանենք տեղի ունեցածը:

3. Ընդդիմադիրները, եթե հրաժարականի հարց են դնում, ապա դա պետք է վեաբերվի ամբողջ իշխող վարչակարգին և ոչ թե կոնկրետ անձի: Անշուշտ, մենք գտնում ենք, որ ներկայումս իշխանություն փոխելու միակ ճիշտ ճանապարհը ընդդիմադիրների կողմից արտահերթ ընտրությունների պահանջն է: Հակառակ դեպքում, ինպես գրել ենք այլ առիթներով,  նման ձևով խնդիր չի լուծվի: ԳՇ –ն թերևս հստակ չի  գծել ճանապարհային քարտեզը, թե եթե գնա հեղաշրջման, այնուհետև ի՞նչ է լինելու, ընդդիմադիրների հույսերն ի դերև ելան, որ ԳՇ- ն կգնա գործնական  քայլի և քանի որ Փաշինյանի հրաժարականի հարցում նրանց ցանկությունները համընկնում են, կմիավորվի իրենց, որը տեղի չունեցավ, վարչապետն էլ, ինպես համոզվում ենք, իշխանություն տալու մտադրություն չունի: Եվ թող Աստված հեռու մեզ պահի զինվորական քաղաքացիական, քաղաքական և ոստիկանական ուժերի բախումներից, որի վտանգն զգում է բանականությամբ առաջնորդվող ամեն մի հայ անձնավորություն և որից խուսափելու կոչ են անում աշխարհի հզոր պետություններ և Եվրոպական ազդեցիկ  կառույցները: Այսպես ենք անում, որ մարդիկ ասում են, թող դառնանք Ռուսատանի նահանգ, այսպես ենք անում, որ կորցնում ենք պետականությունը:Միթե՞ դժվար է՝ նստել կլոր սեղանի շուրջ և որոշել նոր ընտրույթունների կարգը: Եթե դրանց չեն գնում, ուրեմն երկու պատճառ կա՝ ժողովուրդն իրենց ձայն չի տա, կամ էլ ոմանց քաղաքական հայրերը չեն ուզում: Բոլորն ասում են, որ ժողովուրդն իրենց հետ է: Դե եթե ձեր հետ է՝  գնացեք ընտրութունների՝ ի՞նչ ունեք կորցնելու՝ շահելուց բացի: Աթո՞ռը, ոին տիրում եք կամ ուզում եք տիրել:Մեկ է, վաղ թե ուշ այն կորցնելու եք: Կարևորն աթոռը լքողին ափսոսալն է: