«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչքան ասեմ՝ փոսեր, փոսեր. Ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու. Տիգրան Ավինյան

12/06/2023

«Ինչքան ասեմ՝ փոսեր, փոսեր... Ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու»,- այսօր Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ վրդովվեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով վարչական շրջանների ղեկավարներին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետին։

«Վարչական շրջանի ղեկավարներ, երկրորդային փոսալցման աշխատանքները ձեր պատասխանատվությունն է, ուզում եմ հիշեցնել ձեզ։ Ի՞նչ չունեք՝ ֆինա՞նս չունեք, ի՞նչ չունեք․ ո՞րն է խնդիրը։ Ո՞վ կարող է պատասխանի այս հարցին։ Երեք շաբաթ է, պարոն Գրիգորյան, հայերեն լեզվով ասում եմ՝ փոսերը, փոսերը։ Մետրո պիտի կառուցենք Աջափնյակում։ Մի ամիս է՝ փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Հետո էլ կասեք՝ էս մեկը սենց, էս մեկը գնաց նկարեց, եսիմ ինչ։ Մենք մեր ամենապրիմիտիվ աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարել»,- ասաց Տիգրան Ավինյանը և հիշեցրեց. «Նախորդ նիստից հետո բոլորիդ հավաքում եմ, ասում եմ՝ ժողովուրդ ջան, փոսերի անուն չլսեմ։ Էս վերջին շաբաթն է։ Հրատապով կլինի, մեկ անձից կլինի, ուզում եք գնացեք, անձամբ էդ ասֆալտը լցրեք․ հաջորդ երկուշաբթի ևս մեկ դեպք արձանագրվեց, ինձանից չնեղանաք»։