«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններին

29/05/2021

Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում կողմերին աջակցելու հանձնառությանը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ հղած ուղերձում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ուղերձում նաև նշված է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին մարտական գործողությունների հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրները վերացնելու հարցում,որոնք են բոլոր պահվող անձանց ազատ արձակումը, անհետ կորածների որոնման աշխատանքները, աճյունների փոխանակման գործընթացը: