«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է նախարարության միջոցով. ԱՍՀ նախարար

23/11/2020

Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր՝ դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար։

Ավելի վաղ ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբից հայտնել էին, որ բոլոր այն զինծառայողները և կամավորականները, որոնք այս պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում, պետք է այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայանան ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով։