«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրաժարական է տվել Հակոբ Արշակյանը. Yerevan.Today

31/03/2021

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ երեկ ուշ գիշերին հրաժարական է տվել Բարձր տեխնոլոիգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Սա, ըստ կայքի ունեցած տվյալների, երկրորդ գրավոր դիմումն է՝ մեկ ամսում, որ դրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին: Նախորդ դեպքում Նիկոլ Փաշինյանին և Սուրեն Պապիկյանին հաջողվել է համոզել ԲՏԱ նախարարին՝ հետ կանգնել որոշումից, սակայն երեկ գիշերը՝ ժամը 23։00-ին, ըստ աղբյուրի, հրաժարականը ստորագրվել է վարչապետի կողմից:

Ըստ լրատվականի՝ նման որոշման պատճառը այն  է, որ Արշակյանը հիասթափված է, իսկ սա թիմի ներսում քաղաքական պատասխանատվությունից փախուստ են որակում:

Այս ինֆորմացիան Կառավարությունն այսպես է պարզաբանում․ «Այս պահին նման ինֆորմացիա չկա, կադրերի բաժնում Հակոբ Արշակյանից դիմում չի ստացվել»։