«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ. Լաքոթ

28/05/2021

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքի իր էջում հայերեն գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայաստանի Առաջին Հանրապետության 103-րդ տարեդարձի կապակցությամբ: 
«Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ: Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ: Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա: Մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրն իրենց երեխաներին նվիրելու համար։
Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»,- գրել է Լաքոթը: