«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի ամենահարուստ մարդը խոստացել է օգնել վերականգնել Մարիուպոլը

16/04/2022

Ուկրաինայի ամենահարուստ մարդը խոստացել է օգնել վերականգնել պաշարված Մարիուպոլ քաղաքը, որտեղ նա պողպատի արտադրության երկու հսկայական գործարան ունի։ «Մարիուպոլը գլոբալ ողբերգություն է և հերոսության գլոբալ օրինակ։ Ինձ համար Մարիուպոլը եղել և միշտ կլինի ուկրաինական քաղաք»,- ասել է Ռենատ Ախմետովը Reuters գործակալության հարցերին ի  պատասխան։ «Մենք կվերականգնենք ամբողջ Ուկրաինան»,- ասել է նա ՝ հավելելով, որ երկիր է վերադարձել փետրվարի 23-ին։

«Իմ նպատակն է վերադառնալ ուկրաինական Մարիուպոլ և իրականացնել մեր (նոր արտադրական) ծրագրերը, որպեսզի Մարիուպոլում արտադրված պողպատը կարողանա մրցակցել համաշխարհային շուկաներում, ինչպես նախկինում»: Forbes ամսագրի տվյալներով՝ Ախմետովի կարողությունը 2013 թվականին հասել է 15,4 մլրդ դոլարի: Ներկայումս այն կազմում է 3,9 մլրդ դոլար։ «Մեզ անպայման անհրաժեշտ կլինի վերականգնման աննախադեպ միջազգային ծրագիր, Մարշալի պլան Ուկրաինայի համար»,- ասել է նա ՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի օգնության նախագիծը, որն օգնել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերականգնել Արևմտյան Եվրոպան:  

 factor.am