«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Հայկական կողմի ակտիվ սպառազինումը լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին». Ադրբեջանի վարչապետ

26/10/2023

Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության ​​նախարար Անուպուրիա Պատելի հետ։

Ըստ ԶԼՄ-ների՝ Ասադովը հայտարարել է, որ այժմ ՛՛պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար՛՛։

Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ՛՛Հնդկաստանի կողմից հայկական կողմի ակտիվ սպառազինումը լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին և նոր սպառնալիքներ ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար՛՛։