«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

25/11/2020

Իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սիրելի՛ ընկերներ,

այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։

Դեկտեմբերի 4- ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։

Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։

Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։

Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»: