«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինն ու Շվեյցարիայի նախագահը Ժնևում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

17/06/2021

Նախօրեին Ժնևում հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Շվեյցարիայի նախագահ Գայ Պարմելինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Այս մասին հաղորդում է swissinfo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գայ Պարմելինն ու Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Շվեցարիայի ԱԳ նախարար Իգնացիո Կասիսն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փակ դռների հետևում երկկողմ բանակցություններ են անցկացրել։
Հանդիպման ընթացքում Պարմելինն ու Կասիսը կոչ են արել «խաղաղ» հանգուցալուծել Ուկրաինայում իրադրությունը։ Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
«Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդ է, ինչպես նաև Իրանի միջուկային հարցը»,- ասվում է հրապարակման մեջ։ Բացի այդ, Պարմելինը նաև նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանտարկյալների փոխանակման հարցում։
Աղբյուր՝ Factor.am