«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ փոխվարչապետի գրասենյակը՝ Բաքվում ՌԴ դեսպանի հայտարարության մասին

23/02/2024

Օրեր առաջ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է եղել իր միջոցներով վերականգնել Ադրբեջան-Նախիջևան երթուղին, բայց «ոչ այնքան հասկանալի պատճառներով հայկական կողմը ձգձգում է բանակցությունները»։

Araratnews.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր փոխվարչապետի գրասենյակ, հասկանալու համար՝ արդյոք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումներում քննարկվել է Ադրբեջան-Նախիջևան ճանապարհային և երկաթուղային երթուղիները ՌԴ միջոցներով վերականգնելու հարց և եթե ոչ, ապա ո՞րն է ՀՀ դիրքորոշումն այդ հարցում։

Մեր հարցմանն ի պատասխան հայտնել են հետևյալը․ «Հայտնում ենք, որ եռակողմ աշխատանքային խմբի մանդատը չի ենթադրում ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ֆինանսավորման աղբյուրների հետ կապված հարցերի քննարկում»։