«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն 36 համայնքից 21-ում պարտություն է կրել

06/12/2021

Դեկտեմբերի 5֊ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն, ընդհանուր առմամբ, պարտվել է. եթե ամիսներ առաջ խորհրդարանական ընտրություններում գրեթե բոլոր համայնքներում ՔՊ-ն առաջատարն էր, ապա այս ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում խայտառակ պարտություն է կրել:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 5֊ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 36 խոշորացված համայնքից ՔՊ կարող է համայնքապետ ունենալ 15֊ում՝ (Վաղարշապատ, Արտաշատ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան, Աշտարակ, Մարտունի, Սպիտակ, Ծաղկաձոր, Հրազդան, Աշոցք, Ջերմուկ, Գառնի, Խոյ, Փամբակ)։ 

Մյուս 21 համայնքում (Մասիս, Ապարան, Գավառ, Վարդենիս, Վանաձոր, Նաիրի, Նոր Հաճն, Աբովյան, Ամասիա, Ախուրյան, Եղեգնաձոր, Վայք, Նոյեմբերյան, Փարաքար, Վեդի, Արարատ, Արաքս, Թումանյան, Սևան, Թալին, Արթիկ) ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերը միայնակ կամ կոալիցիաներ կազմելով կարող են ձևավորել տեղական իշխանություն։

Հիշեցնենք՝ Ախուրյան համայնքի երկու ընդդիմադիր ուժերն արդեն հանդես են եկել տեղական իշխանությունը համատեղ ձևավորելու մասին հայտարարությամբ։