«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արսեն Զախարյան․ ծանոթացե՛ք պատանի աճպարարի հետ, որ փոթորկում է Ռուսաստանը. բրիտանական հեղինակավոր պարբերականի հրապարակումը

10/06/2021

Բրիտանական Goal.com պարբերականը հոդված է հրապարակել Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։ Այն վերնագրված է այսպես․ «Արսեն Զախարյան․ ծանոթացե՛ք պատանի աճպարարի հետ, որ փոթորկում է Ռուսաստանը»։
«Հիանալի կերպով տիրելով գնդակին՝ իր հրաշալի տեսողության ու տեխնիկական հմտությունների շնորհիվ, աճպարար Զախարյանը իսկական հաճույք է պատճառում իր խաղով։ Ու չնայած շատ ցավալի է, որ անգինան խանգարեց Զախարյանին մեկնել Եվրո-2020-ին, նա, գոնե, կկարողանա լավ հանգստանալ նոր մրցաշրջանից առաջ։ Հավաքականում նրա ժամանակը դեռ կգա։ Նա անպայման կփայլի ապագայում»,-ասվում է Goal.com-ի հոդվածում։
Հոդվածագիրը նաև ընդգծում է, որ Արսենի ծնողները հայ են, իսկ նա ծնվել է Սամարայում, քանի որ ընտանիքը 1990-ականներին Ադրբեջանի հետ արյունալի պատերազմից հետո փախել է Լեռնային Ղարաբաղից ու բնակություն հաստատել Ռուսաստանում։ Նշվում է նաև, որ չնայած դրան՝ հայ երկրպագուները, որոնք նրան հաճախ են համեմատում հետխորհրդային Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ, հույս ունեն, որ Արսեն Զախարյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։