February 17, 2019

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՖՈՍՖՈՐԱՅԻՆ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնը հերքել է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան օդուժը սեպտեմբերի 8-ին արգելված ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցրել Դեր Զոր նահանգի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Reuters-ին հղումով:

Ինչպես հայտարարել է Ռոբերթսոնը՝ այս պահի դրությամբ Պենտագոնը չունի որևէ տեղեկություն սպիտակ ֆոսֆորով զինամթերքի կիրառման փաստի վերաբերյալ: Նա նաև հավելել է, որ նշված նահանգում տեղակայված ամերիկյան բանակի ստորաբաժանումներից ոչ մեկը չունի նմանատիպ զենք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն հայտարարել է, որ ամերիկյան օդուժին պատկանող երկու F-15 ինքնաթիռից սեպտեմբերի 8-ին արգելված ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցվել Դեր Զոր նահանգի Հաջին քաղաքի ուղղությամբ, ինչի հետևանքով ուժեղ հրդեհներ են բռնկվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *