February 17, 2019

3 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՊԱՏԱՐԱԳ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մեկնարկել է պատարագի արարողությունը, որն առաջին անգամ է անցկացվում եռամյա դադարից հետո։

Պատարագին ներկա են մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։

Հայտնի է, որ պատարագի անցկացման առիթով այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի Աղթամար կղզում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Ուխտագնացությունները դեպի Սուրբ Խաչ եկեղեցի իրականացվում են 2010 թվականից, սակայն վերջին երեք տարիներին թուրքական իշխանություններն արգելում էին ամենամյա պատարագի անցկացումը՝ պատճառաբանելով դա «առկա վտանգներով»: Սակայն այս տարի արարողակարգն անցկացնելու թույլտվություն է ստացվել:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգումից հետո վերաբացվել է 2007 թվականին: Պատմական Հայաստանի տարածքում այն միակ եկեղեցին է, որի գմբեթին վերանորոգումից հետո խաչ է բարձրացվել: Հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող եկեղեցիներից մեկն այժմ թանգարանի կարգավիճակ ունի:

Հայտնի է, որ եկեղեցում կարելի է պատարագ անցկացնել տարին միայն մեկ անգամ` Խաչվերաց տոնին նախորդող կիրակին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *