December 19, 2018

«Ինչ ուզում եք արեք՝ Դիարբեքիրը դուրս կմղի բռնարարներին». Փայլանը՝ քրդամետների դեմ ձերբակալությունների նոր ալիքի մասին

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է վերջին օրերին երկրում քուրդ և քրդամետ գործիչների դեմ սաստկացած ճնշումներն ու զանգվածային ձերբակալությունները:

Twitter-ի իր պաշտոնական էջում Փայլանը նշել է, որ իշխանությունների ձեռնարկած քայլերի դեմ իրենք շարունակելու են պայքար մղել, իսկ Դիարբեքիրի ժողովուրդը դուրս կմղի բռնարարներին:

Ըստ հայազգի պատգամավորի՝ նման կերպ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, կարծես, արդեն սկսել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար իր նախընտրական քարոզարշավը:

«ԱԶԿ-ն Դիարբեքիրում իր քարոզարշավը սկսել է: Լրագրողներ ու քաղաքական գործիչներ են ձերբակալվում: Ինչ ուզում եք արեք՝ Դիարբեքիրը դուրս կմղի բռնարարներին», – գրել է Փայլանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Դիարբեքիրում լայնամասշտաբ ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվել է ավելի քան 150 քաղաքական գործիչ, լրագրող ու ակտիվիստ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *