«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

1921Թ. ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ 103 – ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ. ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

18/02/2024

Ապստամբության պատճառներն ու հետևանքները

1921թ. փետրվարի 18-ի արշալույսին հայ ապստամբած ժողովուրդը Կուռո Թարխանյանի, Բաշգառնեցի Մարտիրոսի, Կարո Սասունու, զորավար Սմբատի և այլոց գլխավորությամբ, այլևս անկարող տանելու Հայհեղկոմի անտանելի լուծը, որի անդամներից Ա. Նուրիջանյանև ու  Դովլաթյանը և ապա չեկայի ղեկավար Գևորգ Աթարբեկյանը Երևանի 1920թ. դեկտեմբերի 2 – ի համաձայնագրից հետո, որով խորհրդային էր դառնում Հայաստանի առաջին Հանրապետությունը, իրենց վարած հակահայ քաղաքականությամբ հանգեցրին ժողովրդական հզոր ապստամբության: Արդյունքում  բոլշևիկները փախան Երևանից Ղամարլու  և Հայասատանի մի ստվար մասի վրա կրկին ծածանվեց անկախության դրոշակը: Այդ ապստամբությունը խորհրդահայ պատմագրությունը համարում էր  դաշնակցականների «ավանտյուրա», հաշվի առնելով այն հանգամանքը թերևս, որ նրա առաջնորդները դաշնակցական գործիչներ էին, բայց իրականում այն համաժողովրդական ապստամբություն էր, որը ցույց տվեց, որ  հայ ժողովուրդը միահամուռ լինելով, իրոք անհավատալի հաղթանակներ կարող է տանել, որը շատ կարևոր դաս է այսօրվա համար: Մենք չենք ցանկանում մանրամասն ներկայացնել այս ապստամբության ընթացքը: Նշենք միայն, որ ապստամբության հաղթանակով ստեղծված «Հայրենիքի փրկության կոմիտեն», որի նախագահն էր Ս. Վրացյանը, կարողացավ պահել իշխանությունը մինչև ապրիլի 2- ը, երբ արդեն  անկարող էր  այլևս դիմակայել կարմիր բանակի ստվարացող ուժերին: Սոսկ ներկայացնենք ապստամբության պատճառները և ունեցած հետևանքները:  Ապստամբության պատճառներն էին.

1. Հայհեղկոմի վարած հակահայ քաղաքականությունը, որը բխում էր այն ներքաղաքական իրավիճակը Հայաստանում ստեղծելու ցանկությունից, համաձայն որի ի՞նչ հեղափոխություն առանց դասակարգային կռիվների, ի՞նչ հաղթանակ՝ առանց ներքաղաքական ընդհարումների: Խնդիրը վերաբերում էր նրան, որ Ռուսաստանում բոլշևիզմը հաղթել էր գրեթե երկու տարուց ավել  տևած  քաղաքացիական կռիվներից հետո, ուստի ՀՀ –ում էլ անհրաժեշտ են նման կռիվներ, իսկ քանի որ այստեղ գրեթե զարգացած չէր «բուրժուազիան», /Հայաստանը գյուղատնտեսական երկիր էր/, ապա «բուրժուա» սկսեցին փնտրել և գտնել ՀՀ   և  Դաշնակցություն կուսակցության ղեկավար գործիչների միջև, որոնք լինելով «միջազգային իմպերալիզմի դաշնակիցները», դիտարկվեցին որպես բուրժուազիայի ներկայացուցիրներ: Արդյունքում սկսվեցին հալածանքներն  ու բանտարկությունները նրանց նկատմամբ: Ավիս Նուրիջանյանը և Գևորգ Աթարբեկյանը հազարավորների բնատարկեցին Երևանի բերդում, որոնց գնդակահարելու վտանգն առկա էր ամեն օր:

2. Դասակարգային թշնամիների որոնումը տանում էր դեպի մանր սեփականատերերը, գյուղացիները, որոնց վրա անասելի հարկեր էին դնում, բռնագրավում էին նրանց ունեցածը, ինչպես նաև դատարկում պահեստները և այնտեղից եղբայրական  Ադրբեջանին «նվեր» էին ուղարկում ամերիկյան օգնությունները՝ ցորենի, ալյուրի և այլ սննդամթերքերի տեսքով, որը չէր կարող զայրույթ չառաջացնել:

3. Թուրքերը դեռևս գտնվում էին Ալեքսանդրապոլում, բայց չնայած դրան, Ավիսը փորձում էր զինաթափ անել հայ գյուղացիներին, մշեցիների, սասունցիների, խնուսցիների, վանեցիների և այլոց զինված խմբերին, որոնք բազում արհավիրքների միջով անցած և փորձառու լինելով՝ պարզ հասկանում էին, որ դրանով զրկվում էին իրենց ինքնապաշտպանության միջոցից և զինաթափվելուց հետո իրենց սպառնում են  բանտարկությունն ու մահը:

4. Եվ ամենակարևոր պատճառներից մեկը: Խնդիրը վերաբերում էր նրան, որ ՀՀ շրջանում Արամ Մանուկյանից սկսած իրականացվում էր Հայաստանը միատարր դարձնելու լուրջ ծրագիր, որը ենթադրում էր  այնտեղից քշել թաթարներին, որոնց թիվը հասնում էր գրեթե 6 -700000 և որոնք նստած էին Հայաստանի զարկերակների վրա: Թաթարներն էին, որ գաղտնորեն փորում էին ՀՀ անկախության հիմքերը: Սրանց հեռացնելով հիմնականում Ռուբենի ջանքերով և արևմտահայերի  ջոկատների միջոցով 1920թ. ամռանը ամբողջովին լիկվիդացվեց այս թշնամի տարրը և Հայաստանի ժողովրդագրական պատկերն ամբողջությամբ փոխվեց հօգոըտ հայոց: Չլիներ այս գործողությունը, 1920թ.  կփակվեր առանց հայերի: Եվ ահա, երբ խորհրդայնացվեց Հայաստանը, թաթարները պահանջեցին իրենց բնակավայրերը, որը նշանակում էր, որ պետք է անօթևան մնային արևմտահայերը, որոնք հաստատվել էին դրանցում, այսինք՝ հայոց բուն հայրենիքի արդեն արևելյան հատվածի վրա՝ կորցրած լինելով Արևմտյան Հայաստանը: Այս ամենը չէր կարող չհանգեցնել արևմտահայերի ընդվզմանը ընդդեմ Հեղկոմի անողնաշար քաղաքականության:Ոմանց մոտ կարող է այն տեսակետը ձևավորվել, թե այս կետի մասին գրելու կարիքը չկա, նոր առիթներ կտանք մեր թշնամիներին: Բայց մենք նրանց այսպես կպատասխանենք՝ բավական չէ՞ թաքցնել պատմական ճշմարտությունը մեր թշնամու մոտ վախկոտի որոկավորում ամրապնդելով, բավական չէ խոսել միայն մեր պարտություններից, մանավանդ այսօր, բավական չէ միայն մեր ցավերը աշխարհի հզորներին ներկայացնելով փրկություն աղերսել: Իրոք, որ բավական է: Բացի այդ՝ մենք նրանց քշել ենք մեր բնօրրանից և ոչ թե իրենց կամ մեկ ուրիշի:

Իսկ ինչպիսի՞ հետևանքներ ունեցավ այս հուժկու ապստամբությունը: Կարծում ենք, որ հետևյալները.

1. Ոչնչացումից փրկեց հայ ազատամարտի մի ամբողջ սերունդ, որը համատարած քաոսի պայմաններում 1918թ. կարողացել էր ստեղծել հայոց նոր պետականությունը:
2.. Հայությանը փրկեց Հայհեղկոմի վարած կործանարար քաղաքականությունից:
3.. Կարևոր նշնակություն ունեցավ 1921թ. հուլիսի 10 – ին Զանգեզուրը Հայաստանի մաս հռչակելու գործում: Եթե չլիներ Փետրվարյան ապստամբությունը, ավելի մեծ ուժեր կուղղվեին Նժդեհի դեմ, որոնց նա դժվար թե կարողանար դիմակայել:
4. Ստիպեց բոլշևիկներին՝ մեղմացնել իրենց քաղաքականությունը հայության նկատմամբ: Այդ մասին Լենինը կարևոր ցուցումներ տվեց Հայաստան ուղարկված Ալ Մյասնիկյանին:
5. Ապացուցեց, որ եթե ունես հավաքական կամք՝ ապա կարող ես հաղթանակ տանել քեզանից անհամամետելի ուժեղ թշնամու նկտամամբ:
Ցանկանում ենք ավելացնել նաև, որ հաճախ է շրջանառվում այն տեսակետը, որ եթե չլիներ Փետրվարյան ապստամբությունը, ապա Մոսկվայի 1921թ Մարտի 16 – ի պայմանագրով Հայաստանի համար նպաստավոր որոշումեր կամրագրվեին: Սակայն, սա այնքան է մոտիկ ճշմարտությանը, ինչքան սատանան խաչին: Նախ, տվյալ իրավիճակում Ռուսաստանը չէր կարող հօգուտ Հայաստանի որևէ քայլի գնալ, ենթադրենք, օրինակ, Նախիջևանը ճանաչել Հայաստանի մաս, որովհետև իր իսկ օգնությամբ ստեղծված քեմալական Թուրքիան արդեն այնքան էր հզորացել, որ նրա հետ գաղտնի բանակցությունների էին գնում Դաշնակիցները Ռուսաստանին ի վնաս, որից խիստ զգուշանում էին բոլշևիկները: Իսկ սա նշանակում է, որ  առանց թուրքերի համաձայնության նրանք չէին կարող ոչ մի թիզ հող թողնել Հայսատանին: Նույնով պետք է պայմանավորել նաև Լեռնային Ղարաբաղի նվիրաբերումը: Այլ հարց է, եթե 1920թ.ամռանը, մինչև 1920թ. օգոստոսի 24 – ի ռուս- թուրքական համաձայնագրի նախագծի ստորագրումը, Հայաստանը հռչակվեր խորհրդային, որի դեպքում ռուսները ՀՀ – ն համարելով իրենց դաշնակիցը, արդեն արգելք կհանդիսանային թուրքերի առաջխաղացմանը և անվարան կարելի է պնդել, որ թերևս նրանց կպարտադրեին 1914թ. սահմանները: Սակայն սա այլ հարց է, որը մենք բազմիցս ենթարկել ենք քննության և որին համոզիչ հակակարծիք ներկայացնելը դյուրին խնդիր չէ:

Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ