«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Իրական» և «Պատմական» Հայաստանների սահմանը. Աշոտ Ներսիսյան

15/04/2024

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Կարծում ենք, որ ամենևին կարիք չկա քննարկման առարկա դարձնել ամեն մի «այսրոպեական» տեսություն, որովհետև մեզ մոտ սխալներ ընդունելու քաջությունը չկա: «Պատմական Հայաստանը» Մեծ ու Փոքր Հայքերն են, որոնց բնիկ մրջյունն ենք եղել մենք և որոնք դարեր առաջ կորցրել ենք: «Պատմական Հայաստանը» մեզ համար եղել է հոգևոր արժեք, որի կրկին պետություն դարձնելու մեր ջանքերը մասամբ են իրականացել 1918թ.-ին, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ավելի է ընդլայնվել «Իրական Հայաստանը», ավելին` ստեղծել էինք երկուսը, որից մեկը կրկին դարձավ «պատմական» մեր սխալների պատճառով: «Պատմական Հայաստանն» էլ է «իրական» աշխարհագրական առումով, ինչպես որ ներկայիս Հայաստանը «պատմական»`կենսագրական և նաև պատմական Հայաստանի մի փոքր մասի վրա լինելու առումներով: Ուստի և, սահման է դրվում ոչ թե Հայաստանների, այլ եզրույթների միջև, որից ոչինչ չենք շահում: Ավելին, ինչքան խոսում ենք «Իրական Հայաստանի» ստեղծման մասին, որը պետք է սկսվի կարծես սահմանազատումից, այդ Հայաստանից մի կտոր դառնում է «պատմական»: Մանավանդ, որ բոլոր երաշխիքները թե դրսից և թե ներսից հեղհեղուկ են: Եվ դա խոստովանում են արհեստածին տեսությունների հեղինակները: Արդյունքում մնում է անպտուղ վեճը: