«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն տարածքի մասին համաձայնագիր կստորագրի

28/06/2021

ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել երեք երկրների, այդ թվում ՝ Հայաստանի, Թունիսի, Ուկրաինայի հետ համատեղ ավիացիոն տարածքի մասին համաձայնագրի, ինչպես նաեւ Կատարի հետ օդային տրանսպորտի մասին համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին ասվում է պաշտոնական հայտարարության մեջ, գրում է "Европейская правда"։
Համաձայնագրերը վերացնում են շուկայական սահմանափակումները եւ այդ երկրներին միավորում եմ ներքին ավիաշուկայի հետ, քանի որ ենթադրվում է, որ այդ երկրները կանցնեն եվրոպական չափանիշների եւ կանոնների՝ ավիափոխադրումների ոլորտում:
Նշվում է, որ Ուկրաինայի, Հայաստանի եւ Կատարի վերաբերյալ որոշումը թույլ է տալիս համաձայնագրերի նախնական կիրառումը, նախքան դրանց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը կավարտվեն:
Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել այս տարվա աշնանը։
Ընդհանուր ավիացիոն տարածքը վերաբերում է քաղաքացիական ավիացիային եւ նախատեսում է ԵՄ-ի եւ նրա հարեւան երկրների միջեւ ավիափոխադրումների
շուկաների փոխադարձ բացում:
Խոսքը ուղևորատար, բեռնատար և փոստային փոխադրումների մասին է ։