«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ի՞նչ ծագում ունի «գյոռբագյոռ» բառը

05/11/2020

Շատերին թվում է, թե բարբառային հայերեն թյուրքական միջնորդությամբ մուտք գործած «գյոռբագյոռ» բառի ծագումն էլ թյուրքական է, բայց իրականում գործ ունենք նոր պարսկերեն ձևի հետ՝ گور به گور դասական արտասանությամբ [gōr ba gōr] (ժամանակակից արտասանությամբ [gur be gur]) բռց․՝ «գերեզմանից գերեզման», որը կազմված է گور [gōr] «գերեզման» բառից և به [ba] ուղղության նախադրությունից։

Ուշագրավ է, որ բարբառային հայերենում պարսկերենի այս նախդրով կազմված այլ ձևեր էլ կան «դարբեդար» < ժամանակակից նոր պարսկերեն در به در [dar be dar] բռց․՝ «դռնեդուռ, դռնից դուռ» և նաև հայերեն «երես» բառից Երևանում՝ «էրեսբերես» - «երես երեսի, դեմ դիմաց, առերես»։

Այս մասին պարզաբանեց իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում: