«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լիտվան Շվեդիային և Ֆինլանդիային հորդորում է ժամանակ չկորցնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

16/04/2022

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Շվեդիային և Ֆինլանդիային հորդորել է ժամանակ չկորցնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Այս մասին նա ասել է Financial Times-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նախագահը նշել է, որ այդ երկրների անդամակցությունը կազմակերպությանը Բալթյան երկրներում կբարելավի անվտանգության իրավիճակը: 

՛՛Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարելավի անվտանգության իրավիճակը Բալթյան տարածաշրջանում: Մենք կկարողանանք ավելի լավ վերահսկել տարածաշրջանը ռազմական տեսանկյունից: Դա նաև կամրապնդի ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն՛՛,-ասել է Նաուսեդան:

Մինչդեռ Ռուսաստանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հայտարարել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ կարող է Հյուսիսային Եվրոպայում կայունության առումով սպառնում է բացասական հետևանքներ ունենալ:

infoport.am