«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոչ մի սկանդինավյան «խաղաղապահ» կամ այլ «փրկիչ» չի գա․ ք․գ․դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան

11/09/2023

Ի տարբերություն շատ շատերի, հատկապես նրանց, ովքեր քաղաքագիտական և քաղաքական վերլուծություն են անում, առանց պատմական հիմքի, ես գերադասում եմ հենվել միմիայն պատմության վրա: Գուցե և դրա պատճառը իմ բազային կրթությունն է, բայց տվյալ պարագայում այն առավելություն է: Ցանկացած քաղաքական եզրահանգում վերածվում է անիմաստ բառակույտի, եթե հեղինակը չի հենվում պատմության և պատմական օրինաչափությունների վրա: Կանխատեսումը գիտական է պատմական իրողությունների համեմատական վերլուծության դեպքում: Ինչի ՞ համար էր այս նախաբանը: Եվ այսպես մենք ականատես ենք տարածաշրջանից Ռուսաստանի հեռացման մասին հաճախակի պտտվող քարոզչական նարատիվի: Բանը հասավ այնտեղ, որ Պեսկովը հայտարարեց, թե ով հայ ժողովուրդ հանգստացեք մենք չենք հեռանում և չենք կարող հեռանալ: Հեռանում են, թե ոչ, վիճելի հարցադրում է, ինչքան փաստարկ, որ կա գնալու մասին նույնքան էլ կա մնալու մասին: Պուտինի նեղ շրջապատի երկու երեք հոգուց ավելի ոչ ոք ստույգ չգիտի այդ մասին: Հիմա ենթադրենք թե իսկապես Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, իր եղած չեղածով, խաղաղապահներով ու ռազմաբազայով: Այդ դեպքում ով կլրացնի առաջացած ուժային վաակումը: Ոմանք կասեն ԱՄՆ-ը կամ Եվրոպական Միությունը, ոմանք Չինաստանը, ոմանք նույնիսկ Հնդկաստանը: Իրավացի՞ են, թե ոչ, ապագան ցույց կտա: Իմ կարծիքով Հարավային Կովկասը կբաժանվի ազդեցության ոլորտների Թուրքիայի և Իրանի միջև: Այնպես ինչպես, որ բաժանվել էր 16-17 -րդ դդ. մոտ հարյուր հիսուն տարի ձգված թուրք-պարսկական երկարատև պատերազմների արդյունքում՝ 1550թ. Ամասիայի և 1639թ.. Կասրե Շիրինի պայմանագրերով: Ուժային բալանսը փոխվեց միայն 19-րդ դարի սկզբներին, երբ տարածաշրջան եկավ Ռուսական կայսրությունը: Հիմա, եթե վերացականորեն պատկերացնենք, որ երկու հարյուր տարի հետո Ռուսաստանը հեռանում է, բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, ռազմատնտեսական հզոր կարողություններ և աշխարհաքաղաքական առավել նպաստավոր դիրք ունեցող տարածաշրջանի երկու հարևանները շատ սիրուն և հանգիստ կվերականգնեն իրենց նախկին դիրքերն ու ազդեցության գոտիները: Եվ ոչ մի սկանդինավյան ,,խաղաղապահ,, կամ այլ ,,փրկիչ,, չի գա : Իհարկե բացառված չէ այլ ուժային կենտրոնների մասնակցությունը նոր կարկանդակի բաժանմանը:, բայց դա մի կողմ: Առավել հետաքրքիր է այն իրողությունը, որ ռուսների հեռանալուց հետո Ադդրբեջանն է դառնում կռվախնձոր: ,,Մեկ ազգ երկու պետություն ,, ադրբեջանա-թուրքսկան նարատիվը Իրանի սրտով չէ, դեմ է նրա ձգտումներն և շահերին: Ներկա Ադրբեջանի տարածքը երբեք չի եղել Օսմանյան կայսրության կազմում, այն Սեֆյան Իրանի տարածքն էր մինչև ռուս-պարսկական պատերազմները: Այնպես, որ ռուսների ճամպրուկային տրամադրություններով տարված իմ սիրելի հայրենակիցներ յոթը չափեք նոր մեկը կտրեք, գրելը, խոսելը, երգելը, պարելը մի բան է գլխով քաղաքականությունից հասկանալը՝ մի ուրիշ բան: Ի դեպ այս գրառումը ռուսամետ-արևմտամետ դարակազմիկ հայկական դիսկուրսին եմ նվիրում:

Գարիկ Քեռյան ​​​​​​​ք․գ․դ․, պրոֆեսոր