«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չինացիները մանյովրելու են՝ դժվարացնելով ռուսների գործերը. Քեռյան

21/03/2022

Որտե՞ղ է ուկրաինական ճգնաժամի լուծման բանալին...։ Աստիճանաբար ինձ մոտ կարծրանում է այն համոզմունքը, որ բանալին Պեկինում է։  Այս մասին ֆեյսբուքում գրել է Գարիկ Քեռյանը.

«Մինչ պատերազմը Պուտինի այցը Պեկին և բանակցությունները, որոնց բովանդակությունը լրիվ չբացվեց, բայց դժվար չէր կռահել ինչ են խոսել Սին Ցզի Պինն ու Պուտինը։ Աջակցում ենք Թայվանի հարցում, դուք էլ մեզ փրկում եք պատժամիջոցներից։ Իրադրության կարևորությունը հասկանալով, Բայդենը ուլտիմատիվ հեռավար հանդիպեց ՉԺՀ նախագահի հետ և ուղղակիորեն զգուշացրեց ինչ հետևանքներ կունենա Աջակցությունը Ռուսաստանին։ Եթե չեմ սխալվում ԱՄՆ առաջին տեղում է չինական արտաքին առևտրային գործընկեր պետությունների շարքում, Ռուսաստանը 11_րդը։ Գրեթե անհավանական է, որ Պեկինում գնան այդպիսի մեծ ռիսկի և անտեսեն

Վաշինգտոնյան զգուշացումները։ Հիշենք նաև, ՉԺՀ ,, հեգեմոնիզմի ,, դեմ պայքարի ավանդական արտաքին քաղաքական հայեցակարգը, որն անթույլատրելի է համարում Ռուսաստանի և ԱՄՆ գլոբալ դիկտատի ձգտումները։ Այնպես, որ այս անգամ էլ չինացիները մանյովրելու են, դժվարացնելով ռուսների գործերը»։

Нет описания.