«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ո՞ւՐ է, ՎԵՐՋԱՊԵՍ, ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑԸ. Աշոտ Ներսիսյան

19/10/2020

Արցախյան պատերազմը դեռևս ընթացքի մեջ է: Հայ ժողովուրդը ամբողջությամբ կլանված է այդ խնդրով: Ամեն օր սպասվում են լավ լուրեր ռազմաճակատից, ուր արդեն վաղուց ձախողվել են հակառակորդի պլանները: Սփյուռքայությունը տարբեր ակցիաներով գրեթե ողջ աշխարհում պահանջում է դատապարտել թուրքական ագրեսիան, ճանապարհներ է փակում: ԱՄՆ պետքարտուղար Մ. Պոմոպեոն բոլորովին այլ շարաժառիթով (ռուսական C- 400 հրթիռների) մի փոքր թեքում կատարեց դեպի արցախյան կողմը՝ հայտարարության մեջ այն ենթատեքստն ունենալով, որ նրանք են հարձակվող կողմը: Արևմտամետներին դա շատ ոգևորեց: Բայց հայտարարությունից այն կողմ ոչ մի քայլ: Էրդողանը շարունակում է նույնը: Մեր եղբայրական Վրաստանը միշտ հետամուտ է «թիկունքային դիվանագիտությանը», եղբայրական Ֆրանսիան հօգուտ մեզ հայտարարություններ է անում, պահանջեց զինադադար, բայց ապարդյուն: Իրանը տանում է իրեն բնորոշ շատ ճկուն և նուրբ քաղքականություն: Նրա նախազգուշացումները վերաբերում են երկու կողմին: Մեզ չափազանց վրդոհեցնում է Ուկրաինան, որը փաստորեն կողմ է Արցախի խնդրի հօգուտ Ադրբեջանի լուծմանը: Այլ կերպ հնարավոր էլ չէր, որովհետև քաղաքական առումով հայոց կողմը բռնելով՝ նա գործնկանում փաստորեն կհայտներ իր համաձանությունը Ղրիմի  կորստի, որի մասին հօգուտ իրեն արտահայտվեց Էրդողանը: Բայց այդ հայտարարությունը Ռոսաստանի համար կամ եղած կամ ոչ: Հարավկովկասյան իրադարձությունները կարծես վեր են ածվել «Գորդյան հանգույցի»: Չգիտես, ով ինչ է անում: Առհասարակ քաղաքագետները փորձում են որևէ տրամաբանություն գտնել մեծ խաղացողների հայտարարությունների մեջ, բայց հաճախ այդ հայտարարություններն էլ չեն պարունակում լրջության որևէ նշույլ, քաղաքական շահերի չորոշակիացմամբ պայմանավորված մարդասիրական կոչերը խեղդվում են դրանց թանձր ծածկույթի տակ: Աներեր է միայն հայոց բանակը, որն անվարան շարունակում է իր հերոսական խոյանքները:  Ստեղծված պայմաններում շատերն են իրենց հայացքն ուղղում դեպի Ռուսաստանը, որն ի տարբերություն Թուրքիայի, որն Ադրբեջանի կողքին է, այդպես էլ չի կատարում իր ռազմավարական պարտավորությունները Հայաստանի հանդեպ: Այն դեպքում, երբ ի դերև ելավ այն հայտարարությունը, որ ՀՀ դեմ ագրեսիայի դեպքում է ՀԱՊԿ միջամտութունը հնարավոր: Բայց արդեն քանի՞ անգամ  են խախտվել հայոց սահմանները: Երբ սա էլ պարզ դարձավ, արդեն հայտարարեցին, որ միջամտության համար պետք է դիմի ՀՀ ղեկավարությունը: ՀՀ վարչապետը հայտարարեց, որ եթե վիճակը վատթարանա, ապա այդ հարցը կքննարկվի: Մեզ մնում է մխիթարվել, որ վիճակը դեռ վատթար չէ: Այս ամենից շատ ներքաղաքական որոշ ուժեր, 13 կուսակցություններ ստորագրեցին մի հայտարարության տակ, որ ոչ այլ ինչ էր, եթե ոչ իշխանությունը արցախյան առիթով վերցնելու ցանկություն, պետական կառավարման համակարգին հարվածելու փորձ, այն դեպքում, երբ նրանք կարող են իրենց  խելացի մոտեցումները խնդրի լուծման ուղղությամբ մատուցել իշխանություններին: Բայց շատ հետաքրքիր է, թե նրանք ի°նչ են առաջարկում, ավելին ի°նչ կարող են անել նրանից, ինչ արվում է: Պատասխանը միանշանակ պարզ է՝ ոչինչ: Քաղաքական ղեկավարների և քաղաքագետների մի մասի հայացքն ուղղված է դեպի Ռուսաստանը: Իսկ ի°նչ է անում վերջինս: Տառացիորեն ոչինչ: Ընդհակառակը, Լավրովը բացահայտեց Մադրիդյան սկզբունքներն ու կազանյան փաստաթուղթը և հումանիտար հրադադարի հարգմամբ՝ պահանջեց մտնել բանակցույթունների դաշտ նույն սկզբունքներով: Այսինքն, իզուր արյուն, իզուր զոհեր: Որպես ՀԱՊԿ երկիր և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պարտավոր էր գոնե կոշտ արձագանքելու Ադրբեջանի նոր սադրանքին, սպառնալից խոսեր նրա հետ: Բայց ավա՜ղ: Նման բան չեղավ և չի լինելու: Եվ չեղավ, որովհետև նա չի ուզում կորցնել Ադրբեջանին՝ որպես գործընկերոջ այս տարծաշրջանում: Արդյունքում ի°նչ է ստացվում՝ մենք մենակ ենք և դեռ պետք է կռվենք և կռվենք այնքան մինչև այս փխրուն տարածաշրջանում խորացնենք քաղաքական բախումները, գերտերություններին ստիպենք, որպեսզի ելնելով տարծաշրջանում ունեցած շահերի թուլացումից՝ հօգուտ մյուսի ուժեղացման, գործնակնում միջամտնեն այս խնդրին և կանգնեցնեն Ադրբեջանին՝ որպես պատերազմող կողմի այն հիմքով, որ պետք է բանակցությունների նոր ձևաչափ մշակել և բանակցել դրանց շուրջ: Իսկ սա, եթե դեռ չկա, ուրեմն պատերազմը դեռ կշարունակվի: Թող մեր հաղթանակի պարտադրանքով սկսվեն բանակցությունները զինադադարից հետո և ինչպես միշտ շեշտել ենք՝ արցախյան կողմի պարտադիր մասնակցությամբ: Հակառակ դեպքում դարձյալ մեզ կխաբեն, ինչը պարբերաբար անում են՝ սկսած Բեռլինի կոնգրեսից: Չկա մեր հոգիներում դարեր շարունակ որպես փրկիչ՝ նստած մեր ռազմավարական դաշնակիցը, նրան ո՛չ մեղադրեք և ո՛չ փնտրեք, ո՛չ էլ գրեք,  պանթուրքիզմը սպառնում է քայքայել Ռուսատանը: Նրանց սովորեցնել պետք չէ, նրանք լավ գիտեն իրենց անելիքները: Իսկ մենք սովորելու շատ բան ունենք՝ հատկապես մեր ջերմ զգացմունքները դեպի ռուսները և նաև Եվրոպան ջերմեռանդորեն արտահայտելու  առումներով: