«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

"Ներվայինները թողնեն դահլիճը" Աշոտ Ներսիսյան

06/11/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Արաբա –իսրայելական հակամարտությունը մեծ հաշվով կարծես թե խախտեց ԱՄն-ի և Արևմուտքի, նաև Իսրայելի դավադիր պլանները։ Այս վերջինը շեշտում ենք նրա համար, քանի որ, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, ԱՄՆ-ում գրեթե բոլոր առանցքային պաշտոնները գտնվում են հրեաների ձեռքում, նախագահը կարդում է այն, ինչ գրում տալիս են իրեն և փաստորեն հրեաներն էին ցանկանում կառավարել աշխարհը բոլոր առումներով։ Նրանք դավադիրներ էին նաև Արցախի հարցում, քանի որ նպաստեցին Ադրբեջանի հաղթանակին 44-օրյայում, ինչպես նաև Արցախի արագորեն հայաթափմանը մի ծրագրով, որին անդրադարձել ենք(Պարսկաստանին հարվածելու), և որը չիրականացավ ՀԱՄԱՍ –ի գրոհի պատճառով։ Մենք պարապ զբաղմունք ենք համարել և համարում այն կանխատեսումները, թե ինչով կվերջանա այն, քանի որ երբեմն իրադարձությունները զարգանում են լրիվ հակառակ այն բեմագրությունների, որոնք նախապես գրվել են և հաճախ պետք չի ամեն ինչ հաշվարկած համարել գերտերությունների կողմից՝ իրենց քաղաքական կամ ռազմական ծրագրերի իրականացման տեսանկյունից։ Որպես ապացույց այս տեսակետի ճշտության, կարելի է մատնանշել ռուս-ուկրաինական հակամարտությունը, որի երկարատև բնույթ կրելը ըստ երևույթին հաշվարկված չէր ռուսների կողմից, ինչպես հաշվարկված չէր, որ այդքան արագ Արցախը կհայաթափվի կամ ՀԱՄԱՍ—ը կհարձակվի Իսրայելի վրա։ Երբեմն մարդիկ կատարում են քայլեր, թե՛ առօրյա, կենցաղային և թե՛ քաղաքական մակարդակներում, որոնց ճիշտ հակառակ պատկերն է մատուցում բնությունը։ Հռոմում սովորություն կար կայսրերին իրենց մահից հետո հռչակել աստված, բայց մեծ մասն անաստված տականքներ դուրս եկան հենց հռոմեացիների համար և բոլորովին էլ պատահական չէ, որ ամբողջ Ք․ա․ 1-ին դարում և Ք․ հ․ առաջին դարում ընդամենը աստվածներ հռչակվեցին մի քանիսը, այն էլ ոչ թե նրանց՝ հանուն Հռոմի և նրա ժողովրդի ճիշտ քաղաքականության համար, այլ՝ այն ուժի հաղթանակի, որին ձեռք էր տալիս կայսեր աստված հռչակումը( աստվածներ կամ աստվածային են հռչակվել Կեսարը, Օկտավիանոս Օգոստոսը, Կլավդիոսը, որը թանձրամիտի մեկն էր, Տիտոսը և Վեսպասիանոսը )։ Սա նշանակում է, որ եթե մեկը հզոր կամ ուժեղ տերության ղեկավար է, պետք չէ նրան դիտել անսխալական կամ ամեն ինչ հաշվարկած գործիչ, որը հատկանշական է նաև ներկայիս համար։

Այժմ մեր խնդրից։ Ինչպես և ենթադրել էինք, արաբա – իսրայելական պատերազմն արդեն սկսում է տանել Զելենսկու ոտքի տակի հողը, որը փաստացի կործանեց Ուկրաինան, որ երբեք նախկինը չի լինի, քանի որ պատերազմում արմատական բեկում մտցնելը եթե նախկինում էլ հնարավոր չէր, հիմա բացառված է։ Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ-ի կոնգրեսականները դեմ են Զելենսկուն լայն փաթեթով օգնություն տրմադրելուն, որի առիթով նա հայտնում է իր դժգոհությունը, քանի որ օգնության կարիք հաստատ ունի նաև Իսրայելը։ Ստեղծված իրավիճակում ԱՄՆ քաղաքականության հրեա ուղորդողների համար ավելի կարևոր է Իսրայելը, քան Ուկրաինան։ Վերջինս առանց հաշվի առնելու Վրաստանի օրինակը, մտավ մի խաղի մեջ, որի ավարտի հաշվարկը Զելենսկու մտավոր հնարավորություններից դուրս էր։ Եթե նա չէր բերվել հատուկ ծրագրով, որի հակառակը պնդել չուզեցողները կարող են ծիծաղելի դառնալ, ապա՝ այժմ և՛ խաբված է և՛ անել։ Արևմուտքն արդեն կզոհաբերի նրան, անկախ բերված լինելու հանգամանքից, քանի որ հանձին Իսրայելի ունի ավելի թանկ քաղաքական և տնտեսական արժեք։ Մեր խորին համոզմամբ հիմա Արևմուտքը կգնա Զելենսկուն փոխելու և Պոտինի հետ լեզու գտնելու ուղղությամբ և կբաժանվի Ուկրաինան՝ <Տարածքներ հանուն խաղաղության>> կարգախոսով, որը լրիվ ձեռք կտա ռուսներին։ Իսկ Իսրայելը դեռ երկար կմաքառի, բայց նա արդեն իսկ զրկվել է ամբողջ աշխարհը խառնելու իր ինքնաբավ դերից։ Աշխարհը փոխվում է, այո՛։ Բայց այստեղ խիստ կարևոր է այն քաղաքական ուղեգծի արդյունավետությունը, որն ընտրել ենք մենք։ Մենք և մեր վերլուծական կենտրոնը միշտ նախկինում, մինչև 44-օրյա պատերազմը, հանդես ենք եկել որպես այն տեսակետի կողմնակից, որ արցախյան խնդրի ճիշտ կարգավորման ուղին փոխզիջումն է, թուրքերի հետ հարաբերությունների նորմալացումը, զգացմունքի խոնարհումը բանականության առջև։ Բայց պատերազմից հետո իրավիճակը փոխվել է։ Ադրբեջանի հետ խոսել խաղաղության մասին, նույնն է, ինչ սատանային ստիպել աղոթել խաչի առաջ։ Ցավոք բոլոր ծրագրերը, Արցախի զիջումով խաղաղության հասնելու, Արևմուտքի ճնշմամբ մեր սուվերենությունը պահելու առումներով դատապարտվեցին ամլության։ Ամլության են դատապարտված նաև ընդդիմության իշխանության հասնելու ցանկությունները։ Մենք ունենք խաղաղության երկու ռեալ ուղի՝ կամ արագ և զենքով պարտադրել մեր պայմանները, կամ զիջելով շարունակ, որն հաղթողին չի գոհացնում, որը նշանակում է չհասնել ոչ մի խաղաղության։ Ալիևի մեր խորին համոզմամբ փշրվող շատ երազանքների պայմաններում մենք պետք է կոշտացնենք մեր դիրքորոշումը։ Իսկ ինչ վերաբերվում է Արցախին, ապա, ինչպես բազմիցս շեշտել ենք, այն պետք է հետ վերադարձվի որպես հայրենիք, այսինքն իրենց տները գնան արցախցիները, մի խնդիր, որի լուծմամբ այսօր կարող են շահագրգիռ լինել ռուսները, Արևմուտքը և որին չի կարող դեմ լինել Ադրբեջանը։ Արևմուտքը զգուշացած է Թուրքիայից Իսրայելի հետ վերաբերմունքի հարցում, որում վերջինս տարբերվում է Ադրբեջանից։ Արևմուտքը դրեց արցախահայության Ադրբեջանին ինտեգրվելու հարց, որը հօդս ցնդեցրեց Արցախի հայաթափմամբ։ Նա հիմա չի կարող Ադրբեջանին հանել մեր սուվերեն տարածքներից, բայց կարող է երաշխիքներ ստեղծել արցախցիների վերադարձի համար։ Նույնը կուզեն ռուսները։ Կմնա կռիվը վերահսկողի դերի համար, որն այս տարածաշրջանում միշտ վերապահվել է ռուսներին։ <<Արևմտամետները>> թողնեն դահլիճը։

Այս է մեր համար կենսական ճանապարհը հիմա և նույնիսկ հիմքը արժանապատիվ խաղաղության։ Այժմ պետք է հասկանալ, որ իրավիճակը փոխվում է հօգուտ ռուսների, որը եթե լուրջ հաշվեկշռի չենթարկվի, կարող է բաժանվել Հայաստանը Ադրբեջանի և ռուսների միջև, որի վերաբերյալ պայմանագրի կետերում Արցախը վերջնականպես կկորչի որպես հայոց հայրենիք, իսկ ՀՀ –ն որպես հայրենիք և պետություն կշնչի մահվան դատապարտվածի շնչով։

Սա է իրականությունը, իսկ նրանք, ովքեր հակառակն են պնդում, թող խոստովանեն, որ սխալվել են կամ հանուն այլ արժեքների ծախել են իրենց խիղճը իշխանությունների մոտ՝ նրանց թյուրիմացության մեջ գցելով կամ մտնելով նրանց մեջ։ Եվ վերջապես, ժամանակն է ձերբազատվել անընդհատ հայհոյելու սովորույթից, որովհետև ատելությամբ հարց չի լուծվելու։ Այսպես շարունակելու դեպքում, մեր սահմանները կգծենք ոչ թե մենք, այլ հաղթող տերությունները, իսկ տակը թե ի՞նչ կթողնեն, Քաջազնունու ասածի պես <<Որպես գերեզման էլ փոքր կլինի>>։