«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներ

02/07/2021

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հուլիսի 2-ին աշխատանքային շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկացնում է, որ Երևանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին և դրանց ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարն այցելել է «Art Company», «ML Mining» և «Ord Development» ընկերությունների շինհրապարակներ:

Ընկերությունները զբաղվում են բազմաբնակարանային շենքերի կառուցմամբ: Տիգրան Ավինյանը ծանոթացել է տեղի քաղաքաշինական առանձնահատկություններին և հատակագծերին, հետևել է կառուցապատման աշխատանքներին, շրջայց կատարել արդեն իսկ ավարտին հասցված բնակելի շենքերում և բնակարաններում: