«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մի տրամաբանական հարցադրում. Պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան

26/09/2021

Արցախյան պատերազմից արդեն մեկ տարի անց, երբ դեռ դրա պատճառների, ընթացքի ու մեր կողմի համար աղետալի ավարտի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են և քաղաքական վերլուծություններից դեռ անցում չի կատարվել պատմագիտական վերլուծության, կարելի է այդ պատերազմի պատճառների հետ կապված մի տրամաբանական հարցադրում կատարել, որը կարող է մաս կազմել պատերազմի վերաբերյալ մշակվելիք պատմագիտական հետագա հայեցակարգերին:
Եթե մինչև 2018թ. ապրիլյան իրադարձությունները բանակցություններն ընթանում էին Կազանյան փաստաթղթի կամ, որը նույնն է, Լավրովյան պլանի հիման վրա, ապա ինչպե°ս էր հնարավոր, որ պատերազմը Ռուսաստանն արագ կանգնեցներ ՝ ԱՀ կազմում պահելով «գրավյալ» շրջանները:
Չի բացառվում, որ պատերազմը սկսված լինի նրա համաձայնությամբ և Թուրքիայի հետ պայմանավորվածությամբ, բայց մի բան ակնհայտ է, որ նա չէր կարող կողմ չլինել այն պլանի թեկուզ և պատերազմով իրականացմանը, որը հակառակ նրա պահանջի ձգձգում էին իրականացնել հայերը: Իսկ ինչ վերաբերվում է Շուշիին և Հադրութին, ապա, թերևս այստեղ կարող ենք մեղադրել նաև հայկական կողմին: Մի բան ակնհայտ է, որ մեր կողմը չմարտնչեց համակարգված, ընդհանուր պլանով և միասնական:
Թե ով ու°մ է մեղադրում, դա արդեն հարցի երկրորդական կողմն է: Փաստն այն է, որ տեղի ունեցավ ցավալին և բզկտվեց մեր հայրենիքը և հիմա ինչքան էլ խաղաության և բարիդրացիության ջատագով լինենք, ցավոք, մենք որևէ լուծում թելադրողի կարգավիճակից զուրկ ենք: Իսկ ինչ որ պահանջվում է մեր կողմին իրականացնել, կարծես թե դրան դիմակայելու ձգտում չկա:
Մի կողմից միջազգային հանրությանը բողոքում ենք, թե ինչ է մեր հանդեպ անում Ադրբեջանը, մյուս կողմից՝ լուռ և սպասողական դիրքորոշում ենք որդեգրում նրա արածների հանդեպ: Եվ այս ամենը շատ վատ է:

Պրոֆեսոր Ա. Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից