«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Սա մեր վերջին պատերազմն է լինելու․ գերճիգեր պետք է գործադրենք այն հաղթահարելու համար․ Արմեն Ճուղուրյան

19/10/2020

Հաղթանակի համոզմունքով մենք պետք է գնանք առաջ։ Ուրիշ ճանապարհ չունենք, հետընթացը հանգեցնելու մեզ ազգաջնջման։ Պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի «Պատմություն և քաղաքականություն» հաղորդման շրջանակներում իր տեսակետը հնչեցրեց տնտեսագիտության պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղը հանձնելուց հետո հերթը Զանգեզուրին, Սյունիքին է հասնելու, պիտի հասկանանք, որ սա մեր վերջին պատերազմն է լինելու, գերճիգեր պետք է գործադրենք այն հաղթահարելու համար։ Տնտեսագետը մեր ռեսուրսներն էլ բավարար է համարում։

Ճուղուրյանը գտնում է, որ 30 տարիների ընթացքում իր տնտեսական ներուժով մեր սփյուռքը պատշաճ չներգրավվեց հայկական տնտեսության մեջ և այժմ պետք է կարողանանք սփյուռքի տնտեսական ռեսուրսները ներգրավվել։

«Բավական չէ միայն սփյուռքահայերի ծավալած քաղաքական պայքարն արտերկրում․ հայկական սփյուռքը պետք է նաև տնտեսապես լուրջ սատարի Հայաստանին այս օրերին»,- ասաց պրոֆեսոր Ճուղուրյանը։

Սփյուռքի տնտեսական օգնության մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում