«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թալինում «Հայք» կուսակցությունը հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով վայր կդնի մանդատները

13/12/2021

Դեկտեմբերի 5-ին Թալին խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ավագանի անցած «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության համայնքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ թալինցիներ։

Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով՝ Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից։ Թեկնածուները կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ»,- նշված է հայտարարությունում:

Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքներով՝ ընդհանուր 21 մանդատից «Զարթոնք»-ը պետք է ստանա 6 մանդատ, «Հայք»-ը՝ 3, «Մեր համայնք»-ը՝ 2 մանդատ։ Քաղաքական այս ուժերը հայտարարել էինք կոալիցիա ձեւավորելու եւ համայնքի կառավարումը ստանձնելու մասին, քանի որ ՔՊ-ն ստացել էր ձայների 46․7%-ը, ինչը բավարար չէ մեծամասնություն կազմելու համար։

Ընտրություններում 26% ձայն ստացած «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը ժամեր առաջ հայտարարություն էր տարածել այն մասին, որ կուսակցություն 3 անդամ բերման է ենթարկվել Ոստիկանության Թալինի բաժին։

««Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը չներքաշվել քաղաքական ճնշումների գործընթացի մեջ և կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրենց գործառույթները: Այս խախտումներն արձանագրվելու են և ներկայացվելու են պատկան կառույցներին»,- հայտնել էին կուսակցությունից։