40-ից 45 քառակուսի կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. ոչ մի ուժ օգնության չեկավ․ Մարուքյան
06/01/2022
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը։ Նա գրել է․
«Հայաստանի սուվերեն տարածքից 40-ից 45 քառակուսի կմ տարածք ամիսներ շարունակ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Արագ կամ դանդաղ արձագանքման ոչ մի ուժ օգնության չեկավ՝ չնայած մեր բոլոր դիմումներին»: