«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ում վերջին 1 օրում կորոնավիրուսի ավելի քան 25 հազար դեպք է արձանագրվել

13/06/2020

<p>Tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ջոնս Հոփկինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները: Համալսարանի տեղեկատվության համաձայն՝ վերջին մեկ օրում ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 25 396 դեպք, մեկ օր առաջ այդ ցուցանիշը կազմել է 22 883: ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի զոհ է դարձել 846 մարդ, նախօրեին հաղորդվել է 896 մահվան մասին։ Համալսարանի տվյալներով՝ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 2 մլն դեպք և ավելի քան 114 հազար մահվան դեպք է գրանցվել: Նշվում է, որ ապաքինվել է ավելի քան 547 հազար մարդ։ Հոփկինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 7 669 317 է․ ապաքինվել է ավելի քան 3,6 մլն մարդ, ավելի քան 426 հազար մարդ մահացել է։</p> <p>&nbsp;</p> <p>&nbsp;</p> <p>Նյութը` Artsakhpress</p>