«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


«Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ բացվել է Ասկերանի ԱԻ նոր մասնաշենքը (տեսանյութ)

13/07/2021

Արցախի Ասկերան քաղաքի շրջանային արտակարգ իրավիճակների բաժինը նոր մասնաշենք ունի: Շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել և ավարտին են հասցվել «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նաև առանձին ներդրումներ են արվել նյութատեխնիկական բազան համալրելու և թարմացնելու ուղղությամբ:

«Թովմասյան» հիմնադրամից հայտնում են, որ Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով` Արցախի Հանրապետությանը մատուցած հայրենանվեր ծառայությունների համար ԱԻ պետական ծառայության բարձագույն՝ «Փառքի խաչ» մեդալով պարգևատրվեց «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը: