«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանն ու Թուրքմենստանն ընդգծել են տարանցիկ կապերի ամրապնդման անհրաժեշտությունը

13/12/2021

Իրանի եւ Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են առեւտրատնտեսական համագործակցության զարգացման կարեւորությունը՝ երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարձրացման համար, գրում է Mehr-ը։

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին շնորհակալություն է հայտնել ՏՀԿ-ի 15-րդ գագաթաժողովը կազմակերպելու համար։

«Լավ համագործակցություն է հաստատվել Իրանի տարածքով Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ գազային համագործակցության ոլորտում»,- ասել է նա։

Իրանի նախագահն ընդգծել է նաեւ երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների եւ տարանցման ոլորտում համագործակցությունը։ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր հերթին ընդգծել է հարեւան երկրների միջեւ համագործակցության կարեւորությունը՝ նշելով, որ Թուրքմենստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները պետք է շարունակվեն միջազգային կազմակերպություններում համագործակցության տեսքով։

Բերդիմուհամեդովը կարեւոր է համարել Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ Իրանի տարածքով գազի փոխանակման համաձայնագիրը եւ կոչ է արել երեք երկրների միջեւ այս ոլորտում համագործակցության համատեղ հանձնաժողով ստեղծել։