«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայկական ուժերը Շուշին վերադարձնելու երկու փորձ են կատարել

11/11/2020

Շուշիի անկումից հետո երկու անգամ այն վերադարձնելու փորձ է արվել:

Վարչապետի խոսքերով, այդ փորձերից մեկն ամբողջությամբ ձախողվել է, իսկ մյուսի ժամանակ մի ջոկատի հաջողվել է ներս մտնել. «Շուշիի շուրջ լրատվությունների ամբողջ հակասությունները կապվում են հենց սրա հետ: Որովհետև մի օր, ես հիմա չեմ հիշում կոնկրետ օրը, Շուշին ըստ էության անցավ հակառակորդի հսկողության տակ, որից հետ մի գրոհ եղավ նորից ետ վերցնելու, ինչը ձախողվեց: Հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի:

Ահա այդ հակասությունները՝ մարտերը շարունակվում են, ում հսկողության տակ է, ամբողջը կապվում է այս խնդրի հետ: Բայց մեծ հաշվով, ցավոք, իրադրություն այդ առումով չի հաջողվել փոխել»:

Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթեր