«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոչ թե ռուսական զորքերը չեն կարողանում առնվազն մեծ քաղաքներ մտնել,այլ անակնկալի են եկել. Ստյոպա Սաֆարյան

11/03/2022

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կրկին համարձակվում եմ հիպոթեզ առաջ քաշել, որ ոչ թե ռուսական զորքերը չեն կարողանում առնվազն մեծ քաղաքներ մտնել, եթե ոչ այս պահին Կիևը, ապա գոնե մի քանիսը՝ Մարիուպլ, Խարկով, այլ անակնկալի են եկել, որ տեղի ռուսախոս կամ ուկրաինախոս բնակչությունը ոչ միայն չողջունեց, այլ թշնամանք է տածում իրենց հանդեպ, Ուկրաինայի քաղաքային իշխանությունները, ըստ էության, ոչ թե գլխարկ փոխեցին ու հանձնվեցին, ինչպես հաշվարկել էին, այլ դարձան տարածքային պաշտպանության տեղական բջիջները /այս ամենը անգամ ռուսական հեռուստաեթերներում չեն թաքցնում/։ Եվ քանի որ իրավացիորեն գիտեին, որ այդ մարդաշատ քաղաքներ մտնելու դեպքում այն պահել չէին կարող /անգամ այլընտրանքային խամաճիկ իշխանություն չձևավորվեց, որի միջոցով կկառավարեին/, ապա անցել են բարբարոսության ստրատեգիային․ դատարկ կամ պաշարված քաղաքները գիշերը հերտակոծելու, ռմբակոծելու եղանակով իսպառ բնակֆոնդ ավերելը, որպեսզի տարհանված ժողովուրդը վերադարձի տեղ ու հնարավորություն չունենա և իրենք այդ ուրվական քաղաքաներում կարողանան հաստատվել․․․

Իսկ սա կրկին ինչ-որ ձև հաստատում է ավելի վաղ առաջ քաշած մեկ այլ վարկածս, որ բլից կրիգի ձախողումից հետո Կրեմլը խաղում է միջնաժամկետ պատերազմի վրա․․․

Այլ կարծիք ունեցողները կամ այս հիպոթեզի հետ անհամաձայն մարդիկ պարտադիր չէ, որ էմոցիոնալ թատրոն տան պատիս։ Սա փորձագիտական դիտարկում է»: