Կարմիր բլուրի հնավայրը, որը տասնամյակներ շարունակ լցվել էր աղբով, արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է

Կարմիր բլուրի հնավայրը, որը տասնամյակներ շարունակ լցվել էր աղբով, արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Շուրջ 1000 թափք շինաղբ արդեն տեղափոխել ենք վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Մնացել է տեղափոխել մոտ 200-250 թափք և մեր պատմության ամենավառ վկայարաններից մեկը պատշաճ տեսքով նորից կներկայանա հանրությանը»,- նշել է Կարապետյանը։

Երևանի 2019-2023 թթ․ հնգամյա ծրագրով Երևան քաղաքի հնավայրերի վերականգնման և արդիականացման շրջանակում նախատեսվում է Շենգավիթ հնավայրը, Էրեբունի ամրոցը, Կարմիր բլուրը և Երևանի պատմական այլ հուշարձանները քաղաքային միջավայրում դարձնել գրավիչ` թեմատիկ զբոսաշրջային այցերի համար:

Armenpress, Լիլիթ Դեմուրյան