«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԲԱՏԿԱՆ ԴԵՌ ԿՄՆԱ. ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

24/09/2020

Բելոռուսում տեղի ունեցած ընտրությունից հետո, որին հետևեցին ցույցերը, հայ շատ քաղաքական վերլուծաբաններ շտապեցին հայտարարել, որ եկել է Լուկաշենկոյի վերջը: Մեր կայքում հրապարակած մեր մի վերլուծականում(Ո°վ է իրականում տապալում Բատկային) մենք այն տեսակետը զարգացնելով, որ Բատկան սասանվում է, և փորձելով հիմնավորված վերլուծել դրա պատճառները, վերջում հետևյալն էինք գրել. «Բատկայի ճակատագիրը այլևս չի որոշում ո´չ Ռուսատանը, ո´չ Արևմուտքը և իրեն  ինքը պետք է փրկի հայտնի մեթոդներով, որն  արդեն կարծես թե դժվար է, կամ  կտապալվի նրանց կողմից, որոնց անգամ չի էլ կասկածել: Իսկ այդ ամենին կհետևեն քաոսն ու անարխիան: Եթե շատ ուժերի համար Բատկան սատանա է, դա ամենևին չի նշանակում, որ նրան փոխարինողը կարող է սուրբ լինել: Կարծում ենք, որ սա է անողոք ճշմարտությունը»: Արդեն ամիս և կես է անցել այս գրելու ժամանակից: Կարծում ենք, որ մենք հիմնականում չենք սխալվել՝ գրելով այս տողերը, որովհետև Ռուսատանն այդպես էլ գործնականում որևէ կոնկրետ օգնություն չցուցաբերեց: Բատկան գլխավորապես ինքն ընտրեց իր ուղին, որը չի կարելի պնդել, որ տվել է վերջնարդյունք, բայց արդեն վստահորեն տանում է  նրա հաղթանակին: Նա չընկրկեց, չվախեցավ, ոչ մի դատապարտող խոսք բանի տեղ չդրեց և ինքն իր կողմնակիցներով պահեց իր իշխանությունն ու արդեն նախագահի երդումը տվեց: Արդ, ինչով պետք է պայմանավորել այն հանգամանքը, որ Բատկան սասանվեց, բայց չընկավ և արդեն դժվար էլ ընկնի: Կարծում ենք, որ հետևյալ ծանրակշիռ պատճառներով.

  1. Բելոռուսի ընդդիմությունը չուներ այն լիդերը, որն իրոք կարող էր բուն Բելոռուսում մինչև վերջ գնալ, նա չուներ ոչ քաղաքական փորձ և ոչ իմաստություն, որի ալիքներն հասնեինն մինչև ուժայինները և Բատկան թևաթափ լիներ: Ընտրութունից հետո թողնել Բելոռուսը և հայտարարել, թե ինքն է հաղթել, դիմել Արևմուտքի այս կամ այն կառույցին,թե Բատկան բռնապետ է, այն ռեսուրսը չէր, որ վերջինիս տապալեր: Լիդերը պետք է լինի ժողովրդի կողքին, առաջնորդի նրան, նոր գաղափարներ ներարկի նրա մեջ, թե չէ՝ միայն բռնապետ ասելով՝ հեղափոխություն  չարժե ակնկալել և հնարավոր էլ չէ:
  2. Չի կարելի պնդել, որ այն ուժերը, որոնք ցույցեր են անում Բատկայի դեմ, անում են Տիխանովսկայայի հաղթանակի հիմքով: Նրանք արդեն տարաբաժանված են, տարբեր ֆինանսական աղբյուրներից են սնուցում ստանում, որոնց  նպատակն ավելի շատ Բատկային տապալելն է, բայց նրանք չեն մատնանշում այն քաղաքական և տնտեսական ապագան, որն ավելի արդյունավետ կլինի, քան այն, ինչ ստեղծել է Բատկան: Իսկ եթե վերանանք կեղծ ժողովրդավարական հովերից, պետք է ընդունենք, որ Բատկան խորհրդային նյութական ժառանգության որոշակի մասի պահպանմամբ և նոր տնտեսական մեխանիզմների հետ յուրօրինակ սինթեզով ստեղծեց մի այնպիսի տնտեսությամբ երկիր, որի ժողովուրդը ունի ապրելու փող: Իսկ ժողովուրդները  հաստատ չեն հետաքրքրվում այն ժողովրդավարությամբ, որը տալիս է խոսքի իրավունք, բայց չի տալիս հաց: Բատկան այդ խնդիրը լուծել է: Երկրի համար կարևորագույն ոլորտների վրա նա պահել է պետական սեփականության իրավունքը:
  3. Ուժայինները չեն դավաճանում Բադկային, լրագրողներից նա զտում է գործակալներին, քարոզչական մեքենան գլխավորապես պահում է իր ձեռքում և հիմնականում ճիշտ քաղաքական տեսակետներ է արտահայտում Արևմուտքի նկատմամբ: Այնտեղ զինվորն ու ոստիկանը գտնվում են այն տարածքում կամ զոնայում, ուր մուտք չունի քաղաքականությունը:
  4. Ինչպես գրել ենք նախորդ վերլուծականում, Արևմուտքին, որպես տերությունների ամբողջություն կամ ԱՄՆ –ին այս իրավիճակում մակերեսորեն են մտահոգում Բելոռուսի իրադարձությունները: Ի վերջո, նրանց ի°նչ է տալու իշխանփոխությունն այնտեղ: Կարծում ենք դրական ոչինչ: Հարկավ, իշխանափոխությունը  կբերի սով և գործազրկություն, որի դեմն առնելու համար վերջիններս հաստատ չեն տեսնում  իշխանափոխության անհրաժեշտություն, որը նրանցից կտանի փող: Նրանց համար մեկ է: Ինչ վերաբերում է Լեհաստանին կամ Մերձբալթյան երկրներին, ապա դրանք Բատկայի համար այն երկրները չեն, որոնցից նա կարող է շատ խիստ անհանգստանալ:

Արդյունքում մնում են այն ուժերը, որոնք փողերի դիմաց կուզենան նրա անկումը, բայց որոնք չունեն այն ապագայի մատնանշումը, որն, ինչպես նշեցինք համժողովրդական ծովի ալիքների վրա կտանի Բատկային: Եվ նա, համոզված ենք կմնա,և  նաև այն պատճառով, որ բելոռուս ժողովրդի գիտակից մասը տեսնում է, թե ի°նչ է բերել հեղափոխությունը Ուկրաինային կամ Վրաստանին: Կարող է հարց առաջանալ՝ իսկ հայսատնում ինչպես հաջողվեց: Պատասխանը պարզ է՝ հաջողվեց, որովհետև ժողովրդի մեջ արմատավորված էր անհանդուրժողականությունը նախկին իշխանությունների նկատմամբ: Արմատացած էին մաֆիոզ կառույցները և մենաշնորհները, որոնք դեռևս չնայած պետական քաղաքականությանը շարունակվում են պահպանվել և թելադրավծ խաղի նոր կանոնները լուրջ դիմակայության են հանդիպում: Բատկան իրոք ճկուն և ուժեղ դեմք է: Իսկ նրա նախագահությունը չճանչելու հայտարարություններն այս իրավիճակում  ծիսական բնույթ են կրում, դրանից այն կողմ չեն  անցնելու և ոչ  հեռավոր ապագայում տեղի ընդդիմադիրների համար կմնան որպես տխուր հուշ:

ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար