«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարչապետը ասել է, որ հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեցին ԱԺ-ի շենքը և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը, խոսքը ԱԺ նախագահի դեմ բռնության արձանագրման մասին չէ. Մանե Գևորգյան

16/11/2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Վարչապետը թե այսօրվա ասուլիսին, եւ թե Ազգային ժողովում իր խոսքում ասել է հետեւյալը՝


Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում: Հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեցին Ազգային ժողովի շենքը և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը:

Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան: Նույնիսկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այդ հարձակումները չդատապարտեց: Խոսքը չի վերաբերում ԱԺ նախագահի դեմ բռնությանը արձագանքին։ Սա շատ կարևոր հանգամանք է:
Խնդրում եւ հորդորում եմ զանազան եւ մանիպուլացնող մեկնաբանություններից զերծ մնալ։

Իրավաբան.net