«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախարարներից ովքեր են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ազգային ժողովում

16/11/2020

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում մասնակցում է արտահերթ նիստին։ Նիստին ներկա են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ազգային ժողով են ժամանել նաև ՊՆ Դավիթ Տոնոյանը, ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը, ԱՆ Արսեն Թորոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ 

Իմքայլական պատգամավորներից ներկա են 69-ը։ Բացակա պատգամավորների թվում են նաև երեկ մանդատից հրաժարվելու կամ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարություններ տարածած Իմքայլական երեք պատգամավորները՝ Լուսինե Բադալյանը, Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը։

armdaily.am