«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԿԱՐԵՎՈՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ է, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹՈՂ ԿՈՏՈՐՎԻ․ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

02/03/2022

Ամբողջ Եվրոպան Ռուսաստանի դեմ է։  Զենքերի մատակարարումներ, աջակցության ամենատարբեր ձևեր,  կռվելուց բացի։ Զելենսկին մինչև վերջ հանուն ազատության կռվի կոչ է անում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն օր օրի վրա ավելանում են։ Ոչ մեկը չի կարող պնդել, թե  այս ամենն ինչով կվերջանա։ Արևմուտքի ոչ մի երկիր Զելենսկուն  չի հորդորում  համաձայնվել  Ռուսաստանի պահանջներին և դադարացնել պատերազմը, իսկ վերջինս, չգիտես ի՞նչ հույսերով տարված, չի ընդունում ռուսական վերջնագրերը։ Ոչ մեկին չի հետաքրքրում, թե  ի՞նչ սարսափներ է կրում և շարունակելու է կրել  քաղաքացիական հասարակությունը։ Արևմուտքը զենքեր մատակարարելով Ուկրաինային՝ ցանկանում է երկարացնել  նրա անկման գործընթացը, թերևս ելնելով այն համոզմունքից, որ Ռուսաստանը երկար չի կարող դիմակայել պատժամիջոցներին և պատերազմի երկարացնելու դեպքում  նրա տնտեսությունը լուրջ ճաքեր կտա։ Այն հայեցակարգի մատուցումը, որ ժողովրդավարական  Ուկրաինան դառնում է  ռուսական ագրեսիայի  զոհը, իրեն չի արդարացնում, որովհետև շատ հաճախ <<ժողովրդավարություն եզրույթի>> շահարկմամբ փլուզվում են համակարգեր, ստեղծվում են ազդեցության նոր գոտիներ։ Սա հեղափոխություններ անելու իրական շարժառիթն  է։ Ժողովրդավարության կարգախոսների ներմուծումը Ռուսաստանի  հետխորհրդային տեղատվության շրջանում հանգեցրեց այս  ուժեղ,  զարգանալու համար անհրաժեշտ ռեսուրսներով  լի պետության մասնատմանը, իսկ այսօր արդեն փլուզմանն ու քաոսին։ Չենք ցանկանում դրվատելի համարել Պուտինի քայլը, բայց և կարծում ենք նաև, որ հայտնի ճանաչումներից հետո Ռուսաստանն այդ երկրամասերի  անվտանգությունն Ուկրաինայից ապահովելով չէր կարող հասնել լիարժեք խաղաղության, քանի որ վերջինս դարձյալ կշարունակեր զինվել՝ ընդդեմ Ռուսաստանի։ Դրա վկայությունն է նաև այն, որ  այն դեպքում, երբ Ուկրաինայի նախագահը հայտարարում էր, որ չի գնալու պատերազմի, Արևմուտքում և ԱՄՆ –ում  նույնիսկ օրեր էին մատնանշում պատերազմի սկբնավորման և դրա ավարտի հետ կապված, նույնիսկ 96 ժամ տվեցին Ուկրաինայի անձնատվությանը։ Այն տպավորությունը կա, որ վերջիններս շահագրգռված էին այս պատերազմով։ Օդում  եզրակացություններ անելու մարմաջով չենք տառապում։ Ակնհայտ է միայն, որ Ուկրաինա այլևս նախկին տեսքով չի լինելու ցանկացած պարագայում, մեծ տերությունների առաջնորդներն էլ  այս պահին միայն կարող են նրա քաղաքական ապագայի վերաբերյալ  տեսություններ մտմտալ։ Նրանց ոչինչ չի հետաքրքում Ռուսատանին պատժելուց բացի, քանզի մի փոքր կոչ և Զելենսկին կհամաձայնվեր զինադադարին։ Հակառակ դեպքում Ուկրաինային կործանման է տանում հենց այս հրեան։ Կամ էլ ստացվում է՝  <<ժողովրդավարական արժեքների>> պահպանումը ժողովուրդների կյանք արժե։ Այն տերությունները, որտեղ ժողովրդավարական ռեժիմներ չկան, բայց տնտեսապես ձեռք են տալիս ԱՄՆ – ին կամ Արևմուտքին, մոռացված են որպես բռնապետականներ։ Բայց այս դեպքում ուրիշ է։ Հանուն միաբևեռ աշխարհի պահպանման թող վերջնականպես կործանվի  Ուկրաինան։ Դժվար է գտնել ժողովրդավարության օգուտների և վնասների սահմանները։