«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի առաջին ԱԹՍ-օդանավակայանը՝ բացառիկ ճախրանքների խաչմերուկ

08/07/2021

Հայաստանն արդեն ունի անօդաչու թռչող սարքերի օդանավակայան։ Լեռնապատում 80 մետրանոոց թռիչքուղին կառուցված է հատուկ նպատակով և հատուկ տեխնոլոգիայով՝ նվազագույնի հասցնելու փորձնական թռիչքներից սարքերի վնասվելը։ Կարեն Վարդանյանի այս գաղափարը կյանքի է կոչել Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը եղբոր՝ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։

Ասում է՝ Վանաձորում ԱԹՍ կրթական կենտրոն ստեղծելուց հետո հաջորդ հարցն այն էր, թե որտեղ են երեխաները փորձարկելու իրենց ստեղծած մոդելները։ Օդանավակայանին կից կառուցվելու է ճամբար, որպեսզի բացառիկ ճախրանքներ ծրագրող երեխաների հավաքատեղին ամբողջանա եւ ունենա անհրաժեշտ բոլոր պայմանները։ Երեխաները թև են տալիս ԱԹՍ-ին, ԱԹՍ-ն ճախրելիս տեսնելը՝ երեխաներին։





Հայաստանի Հանրային Ռադիո